ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի․ /Նովոստի-Արմենիա/․ ԱԺ-ն հավանություն տվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդությանը։
Загружается новость ... "Лево"
«Իմ քայլը» խմբակցության 87 պատգամավոր կողմ քվեարկեց միջնորդությանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ-ն՝ քվեարկության միջոցով, համաձայնություն էր տվել Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը։
ԱԺ ընդդիմադիր երկու ուժերը՝ ԼՀԿ-ն և ԲՀԿ-ն այս քվեարկություններին չեն մասնակցել։-0-