638.09
7.16
524.92
+9
Եղանակը Երևանում
Հայ

ԱԺ-ն չընդունեց ընդդիմության նախագիծը, որով առաջարկվում էր պետական աջակցություն տրամադրել գերության մեջ հայտնված և անհետ կորած անձանց ընտանիքներին

11:51
18 Հունվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի./Նովոստի–Արմենիա/. «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Զինվորական ծառայության և զինծառողի կարգավիճակի մասին» և «Պետական նպաստների» մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերին ԱԺ-ում դեմ քվեարկեցին, որոշումը չընդունվեց, հաղորդում է aysor.am–ը։

Загружается новость ... "Лево"

Հիմնական զեկուցող Գևորգ Գորգիսյանը հայտարարեց, որ նախագծերը հետապնդում են ռազմական գործողությունների կապակցությամբ և խաղաղ պայմաններում գերության մեջ հայտնված և անհետ կորած պարտադիր և պայմանագրային զինծառողների՝ զորահավաքային զորակոչով զորակոչված և կամավորագրված անձանց ընտանիքի անդամներին դրամական օգնություն տալու, ինչպես նաև գերության մեջ հայտնված քաղաքացիական բնակչության ներկայացուցիչներին ընտանիքների անդամներին պետական նպաստ սահմանելու նպատակ։

«Գործող իրավակարգերով ինչ-որ չափով նման հարցերը լուծվում են, բայց լուծվում են ոչ հիմնարար։ Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի օրենքի գործող դրույթներով զինծառայողի դրույքաչափը պահպանվում է և տրվում է ընտանիքին, եթե ապացուցվում է, որ նա կամովին չի լքել կամ որևէ հանցանքով գերի չի հայտնվել» - ասաց Գորգիսյանը։

Նա նշեց, թե կառավարության որոշակի որոշումներով տրվում են փոխհատուցումներ, բայց այդ որոշումները գործում են միայն սույն պատերազմի համար, այսինքն, այն քաղաքացիները, ովքեր հայտնվել են գերության մեջ, և նոյեմբերի 9-ից հետո, երբ համարվում է, որ պատերազմն ավարտվել է, որևէ հնարավորություն չեն ունենալու ստանալ պետական աջակցություն։

«Եվ, առհասարակ, քաղաքացիական անձանց գերի ընկնելու պարագայում հիմա որևէ կերպ որևէ փոխհատուցում նախատեսված չէ։ Կարող ենք ասել, որ ինչ-որ կերպ կան կարգավորումներ այս ոլորտում, բայց դրանք արված են «դզել-փչելու» մեթոդով։ Առաջարկում ենք հիմնարար փաթեթ, որով բոլոր քաղաքացիները, ովքեր հայտնվել են գերության մեջ կամ համարվում են անհետ կորած, նրանց ընտանիքները կստանան 200 հազար դրամ պետական աջակցություն», - ասաց Գորգիսյանը։

Սակայն 74 դեմ, 39 կողմ ձայների հարաբերակցությամբ որոշումը չընդունվեց։–0–

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Փետրվարի 2021
Լուրեր են շրջանառվում դպրոցների ֆինանսավորումը 10-15%–ով կրճատելու մասին. ԿԳՄՍՆ–ից մեկնաբանել են. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
Լուրեր են շրջանառվում դպրոցների ֆինանսավորումը 10-15%–ով կրճատելու մասին. ԿԳՄՍՆ–ից մեկնաբանել են. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
19:14
16 Փետրվարի 2021
ՄԻՊ Արման Թաթոյանը Կապան համայնքի գյուղերում է, քննարկվում են անվտանգության, արոտավայրերի օգտագործման հարցեր (ՖՈՏՈ)
ՄԻՊ Արման Թաթոյանը Կապան համայնքի գյուղերում է, քննարկվում են անվտանգության, արոտավայրերի օգտագործման հարցեր. ՖՈՏՈ
19:10
16 Փետրվարի 2021
10 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում
10–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում
18:59
16 Փետրվարի 2021
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. առաջիկա օրերին սպասվում է քամու ուժգնացում, բուք, ջերմաստիճանը կնվազի 13–16 աստիճանով
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. առաջիկա օրերին սպասվում է քամու ուժգնացում, բուք, ջերմաստիճանը կնվազի 13–16 աստիճանով
15:25
16 Փետրվարի 2021
ԲՀԿ–ական Գևորգ Պետրոսյանը դուրս է գալիս խմբակցությունց, նա նշել է պատճառն ու հետագա քայլերը
ԲՀԿ–ական Գևորգ Պետրոսյանը դուրս է գալիս խմբակցությունց, նա նշել է պատճառն ու հետագա քայլերը
15:13
16 Փետրվարի 2021
Ինչու՞ են բարձրացել դեպի ՌԴ ավիատոմսերի գները. կարգավորիչն ուսումնասիրել է իրավիճակն ու ներկայացրել պատճառները
Ինչու՞ են բարձրացել դեպի ՌԴ ավիատոմսերի գները. կարգավորիչն ուսումնասիրել է իրավիճակն ու ներկայացրել պատճառները
13:47
16 Փետրվարի 2021
ՊՆ-ն լռում է, պատգամավորը հրաժարական է տվել և Փաշինյանի հերթական հրահանգը. ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
ՊՆ-ն լռում է, պատգամավորը հրաժարական է տվել և Փաշինյանի հերթական հրահանգը. ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐԵՐ. ՎԻԴԵՈ
11:26
16 Փետրվարի 2021
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 3075 թեստ, որից հաստատվել է 136 նոր դեպք, 243 մարդ առողջացել է. ԱՆ
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 3075 թեստ, որից հաստատվել է 136 նոր դեպք, 243  մարդ առողջացել է. ԱՆ
23:55
15 Փետրվարի 2021
Սերժ Սարգսյանն այն մասին, թե ինչու Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը և հնարավո՞ր է դա այս փուլում
Սերժ Սարգսյանն այն մասին, թե ինչու Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը և հնարավո՞ր է դա այս փուլում
22:52
15 Փետրվարի 2021
Այն, ինչ տեղի ունեցավ 2018-ի գարնանը հակաղարաբաղյան շարժում էր. Սարգսյանը պարզաբանել է` ինչու է հրաժարական տվել և ում է փոխանցել իշխանությունը
Այն, ինչ տեղի ունեցավ 2018-ի գարնանը հակաղարաբաղյան շարժում էր. Սարգսյանը պարզաբանել է` ինչու է հրաժարական տվել և ում է փոխանցել իշխանությունը
22:39
15 Փետրվարի 2021
Սերժ Սարգսյանը նշել է այն ուժերը, որոնց «պրոեկտը» կարող է լինել Փաշինյանը (ՎԻԴԵՈ)
Սերժ Սարգսյանը նշել է այն ուժերը, որոնց «պրոեկտը» կարող է լինել Փաշինյանը. ՎԻԴԵՈ
20:02
15 Փետրվարի 2021
Արցախում կրակոցներ են եղել, կան վիրավորներ, հրամանատարը` հանցագո՞րծ և Ալիևի սպառնալիքը հայերին. ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Արցախում կրակոցներ են եղել, կան վիրավորներ, հրամանատարը` հանցագո՞րծ և Ալիևի սպառնալիքը հայերին. ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ. ՎԻԴԵՈ