628.02
7
533.17
+4
Եղանակը Երևանում
Հայ

ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում նախատեսված փոփոխությունները, ընդդիմությունը բոյկոտեց քվեարկությունը

15:52
01 Ապրիլի 2021

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց  «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Նախագծին միաձայն կողմ քվեարկեց 83 պատգամավոր, ընդդիմությունը չմասնակցեց քվեարկությանը։

Նախագծով նախատեսվում է ընտրություններից առաջ հանել ռեյտինգային ցուցակները և ընտրությունների գնալ պարզ համամասնական ընտրակարգով:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ուժերի հետ խորհրդակցություններից հետո հայտարարեց, որ Հայաստանում հունիսի 20–ին կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Նա հայտարարեց, որ ապրիլի 20–ին հրաժարական կտա, բայց չի պատրաստվում որևէ տեղ գնալ և կմնա որպես վարչապետի պաշտոնակատար`ընտրությունների կազմակերպման և անցկացման համար։ 

Քվեարկությունից հետո ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը հայտնեց, որ 3,5–6 ժամ հետ խորհրդարանը կշարունակի աշխատանքը, որպեսզի քննարկի և ընդունի նախագիծը երկրորդ ընթերցմամբ։

«Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կտրականապես դեմ է նախագծին: Նա նաև նշեց, որ եթե խաղի կանոնները փոխվում են, խորհրդարանական ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ է դրված:

«Իմ քայլը» խմբակցությունը ներկայացրել էր «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է հանել ռեյտինգային համակարգն ու վերադարձնել համամասնական ընտրական համակարգը։ Բացի այդ, փոփոխություններով առաջարկվել է սահմանել նոր անցումային շեմ կուսակցությունների և դաշինքների համար, կուսակցությունների համար` 4%, երկու կուսակցություններից բաղկացած դաշինքների համար`8%, երեք կուսակցություններից բաղկացած դաշինքների համար` 9%, չորս և ավել կուսակցություններից բաղկացած դաշինքների համար`10%։

Փոփոխություններով նախատեսվում է հանել հետընտրական կոալիցիաների ձևավորման գործընթացում մասնակցող կուսակցությունների թվի սահմանափակումն ու երկարացնել ժամկետը, որը նախատեսվում է կոալիցիաներ ձևավորելու համար։ Առաջարկվում է խորհրդարանում ներկայացված ուժերի քանակը ներկա երեքից դարձնել չորս։ Կկրճատվի նաև խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար նախատեսված ընտրական գրավի չափը` մինչև 7,5 մլն դրամ, կուսակցական դաշինքների համար այն կկրկնապատկվի` մինչև 15 մլն դրամ։–0–

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:50
03 Ապրիլի 2021
Հայաստանը նշում է Սուրբ Հարության Ճրագալույցը
Երեկոյան ժամերգությունից հետո սկսվում է նոր օր: Երեկոյան մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որի ավարտին ազդարարվում է Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց, օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»
13:18
03 Ապրիլի 2021
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ. հրապարակվել են Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված 54 զինծառայողների անունները
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ. հրապարակվել են Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված 54 զինծառայողների անունները
12:03
03 Ապրիլի 2021
ՇԱՏ ՀՈՒԶԻՉ. զոհված կապիտանի նորածնին դիմավորում են նրա ծառայակիցները (ՎԻԴԵՈ)
ՇԱՏ ՀՈՒԶԻՉ. զոհված կապիտանի նորածնին դիմավորում են նրա ծառայակիցները. ՎԻԴԵՈ
11:19
03 Ապրիլի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 1192 նոր դեպք, առողջացել է 856 մարդ, մահացել է 23 մարդ
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 1192 նոր դեպք, առողջացել է 856 մարդ, մահացել է 23  մարդ
20:14
02 Ապրիլի 2021
ՎՏԲ-Հայաստան Բանկը փաստաթղթային բիզնեսի շրջանակներում ֆինանսավորել է United Travel ընկերությանը
ՎՏԲ-Հայաստան Բանկը և United Travel ընկերությունը համագործակցում են դեռևս 2015թ.-ից հաշվարկադրամարկղային և փաստաթղթավարկային գործարքների շրջանակներում
20:08
02 Ապրիլի 2021
Պեսկովը հրապարակել է Փաշինյան–Պուտին հանդիպման օրակարգը
Պեսկովը հրապարակել է ապրիլի 7–ին Մոսկվայում կայանալիք Փաշինյան–Պուտին հանդիպման օրակարգը
18:22
02 Ապրիլի 2021
Բաքուն ցուցադրել է Իսկանդերի մնացորդը, Փաշինյանը ինքնամեկուսացվել է, Մանուկյանի դեմ դատն էլ կավարտվի. ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Բաքուն ցուցադրել է Իսկանդերի մնացորդը, Փաշինյանը ինքնամեկուսացվել է, Մանուկյանի դեմ դատն էլ կավարտվի. ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐԵՐ. ՎԻԴԵՈ
18:20
02 Ապրիլի 2021
Հայաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի բրիտանական շտամով վարակվածության 10-ը դեպք. ԱՆ
Հայաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի բրիտանական շտամով վարակվածության 10-ը դեպք
13:06
02 Ապրիլի 2021
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով ՀՀ գլխավոր դատախազը դիմել է Սահմանադրական դատարան
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով այսօր դիմել է Սահմանադրական դատարան
13:01
02 Ապրիլի 2021
ԳՇ պետ. տարածաշրջանում իրավիճակը լարված է
ԳՇ պետը ներկայացրել է սահմաններում տիրող իրավիճակն ու հայտարարել, որ տարածաշրջանում իրավիճակը լարված է
11:59
02 Ապրիլի 2021
«Ճամփորդիր առանց COVID-19» հավելվածով ՀՀ քաղաքացիների մուտքը Ռուսաստան դարձել է անժամկետ
«Ճամփորդիր առանց COVID-19» հավելվածով ՀՀ քաղաքացիների մուտքը Ռուսաստան դարձել է անժամկետ
11:10
02 Ապրիլի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 1116 նոր դեպք, 864 մարդ առողջացել է, 19 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 1116 նոր դեպք, 864 մարդ առողջացել է, 19  մարդ մահացել է