ԱԺ–ի շենքի մոտ գերլարված իրավիճակ է․ 42 մարդ բերման է ենթարկվել
12.06.2024,
18:02
ԱԺ–ի շենքի մոտ գերլարված իրավիճակ է

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ ԱԺ–ի շենքի մոտ գերլարված իրավիճակ է։
Բերման է ենթարկվել բողոքի ակցիայի 42 մասնակից, հայտնում են հայկական լրատվամիջոցները՝ հղում անելով ՆԳՆ–ին։
Ինչպես չորեքշաբթի լրագրողներին ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» բողոքի շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ոստիկաններին ապօրինի հրահանգ է տրվել տանել Պռոշյան փողոցից խաղաղ երթ իրականացնող քաղաքացիներին։
«Շենքերը պաշտպանելու պատրվակով քաղաքացիներին բերման են ենթարկել ապօրինի, առանց որևէ պատճառաբանության, զուտ այն պատճառով, որ նրանք քայլում են այնտեղ։ Այս վայրկյանից մեզ ստիպում են, դրդում ինչ-որ գործողությունների։ Մենք կանգնելու ենք մեր տեղերում»,- նշել է Գալստանյանը։