502.08
7.08
474.38
+13
Եղանակը Երևանում
Հայ

ԱԻ նախարարին մեղադրանք է առաջադրվել, նա կկալանավորվի. հրապարակվել են քրգործի մանրամասները

11:46
31 Մարտի 2022

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի./Նովոստի-Արմենիա/. Մեղադրանք է առաջադրվել Արտակարգ իրավիճակների նախարարին, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան: Քրեական գործով ևս 8 անձ ունեն մեղադրյալի, իսկ ավելի քան 10 անձ` կասկածյալի կարգավիճակ, հաղորդում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։

Գերատեսչության հաղորդմամբ, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հարուցված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում գտնվող քրեական գործով կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնատար անձանց կողմից խոշոր ու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, դրան օժանդակելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, խարդախության եղանակով խոշոր չափերով հափշտակություն կատարելու, ինչպես նաև խոշոր և առանձնապես խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալու, տալու և այլ չարաշահումների վերաբերյալ:

Հիշյալ բազմադրվագ քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են վերը նշված ենթադրյալ հանցագործությունների կատարման բազմաթիվ դեպքեր, որոնցում ներգրավված են Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, վերջինիս խորհրդականը, ինչպես նաև ԱԻ նախարարության 10-ից ավելի աշխատակիցներ, այդ թվում` տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ:
Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ ԱԻ նախարար Ա. Փիլոյանը նախարարության հետ համագործակցող ՍՊ ընկերության օգտին իր լիազորությունների շրջանակում գործողությունների կատարման համար իր խորհրդական Ա. Հ.-ի օժանդակությամբ 2022թ.-ին ստացել է խոշոր չափերով կաշառք:

Ի դեպ, նախաքննության ընթացքում Ա.Հ.-ի բնակության վայրի խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են հրազեն և ռազմամթերք:

Պարզվել է նաև, որ նախարարության ստորաբաժանումներից մեկի ղեկավար Հ.Ե.-ն, օգտագործելով պաշտոնեական դրությունը, միջնորդել է ԱԻ նախարարի կողմից ջեռուցման համակարգի տեսքով խոշոր չափերով կաշառք ստանալուն` համապատասխան անձին նախարարությունում աշխատանքի ընդունելու համար:

Կոմիտեից նաև հայտնում են, որ այդ գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ԱԻ նախարարության մեկ այլ ստորաբաժանման ղեկավար Վ. Մ.-ն իր ծանոթ Ա. Օ.-ի կողմից կաշառք տալու եղանակով նախարարության ՓԾ ջոկատներից մեկի հրամանատարի պաշտոնին նշանակվելու մտադրության մասին 2022թ. հունվարին հայտնել է ԱԻ նախարարին, ով ընդունել է այդ առաջարկը: Ա. Օ.-ի` համապատասխան պաշտոնում նշանակվելուց հետո Վ. Մ.-ն օժանդակել է նախարար Ա. Փիլոյանի կողմից հիշյալ անձից խոշոր չափերով կաշառք ստանալուն:

Քննությամբ պարզվել է նաև, որ Վ. Գ.-ն, մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով ՀՀ ԱԻ նախարարի հետ, վերջինիս կողմից իր լիազորությունների շրջանակում մի շարք անձանց օգտին գործողություններ կատարելու, այն է` նախարարության տարբեր ստորաբաժանումներում աշխատանքի ընդունելու համար նշված անձանցից յուրաքանչյուրից պահանջել և ստացել է 2000-2500 ԱՄՆ դոլարի չափով ապօրինի վարձատրություն:

«Բացի այդ, քրեական գործի նյութերի համաձայն` ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության երկու ստորաբաժանումների ղեկավարները` Վ. Մ-ն և Մ. Մ.-ն, նախնական համաձայնության գալով, 2021 թվականի հոկտեմբերին խաբեության եղանակով կազմակերպել են ԱԻՆ ՓԾ մի շարք աշխատակիցների պարգևատրման գործընթաց, որից հետո, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, պարգևատրումներ ստացած հիշյալ անձանց օժանդակությամբ ստացել և հափշտակել են վերջիններիս պարգևավճարների գումարները», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Մ.Մ.-ն ՀՀ ԱԻՆ ՓԾ կարիքների համար 2022 թվականին անցկացվելիք մրցույթի տեխնիկական բնութագիրը համաձայնեցրել է մրցույթի հավանական մասնակցի հետ` այդ կերպ փորձելով նպաստել, որպեսզի միայն նշված ընկերությունը հնարավորություն ունենա մասնակցել և հաղթել մրցույթում:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ա. Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (Կաշառք ստանալը): Քննիչի որոշմամբ վերջինս 30.03.2022թ.-ին ձերբակալվել է: Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Եվս 8 անձի, այդ թվում` Արտակարգ իրավիճակների նախարարության տարբեր պաշտոնյաների, մեղադրանք է առաջադրվել ՀՀ 38-311-րդ (կաշառք ստանալուն հանցակից լինելը), 3112-րդ (իրական կամ ենթադրյալ ազդեցությունը օգտագործելը ), 313-րդ (կաշառքի միջնորդությունը), 178-րդ (խարդախությունը), 38-308-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն հանցակից լինելը)և 34-308-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փորձը) հոդվածների տարբեր մասերով: Մեղադրյալներից Ա. Հ.-ի, Հ. Ե.-ի, Մ. Մ.-ի, Վ. Մ.-ի և Ա. Օ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: ՀՀ ԱԻՆ աշխատակիցներից ևս 10 անձ ունեն կասկածյալի դատավարական կարգավիճակ: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական լայնածավալ գործողություններ, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` հանցագործությունների և այն կատարած անձանց ողջ շրջանակը բացահայտելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:30
09 Մայիսի 2022
Որպես անհետ կորած որոնվող Աննա Հակոբյանը հայտնաբերվել է
Որպես անհետ կորած որոնվող Աննա Հակոբյանը հայտնաբերվել է
12:02
09 Մայիսի 2022
14 ժամ ջուր չի լինի Երևանի 5 վարչական շրջանում, այդ թվում՝ Կենտրոնում
14 ժամ ջուր չի լինի Երևանի 5 վարչական շրջանում, այդ թվում՝ Կենտրոնում
19:20
07 Մայիսի 2022
Ադրբեջանը կրակ է բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ, աշխատակից է վերավորվել. ընկերության ներկայացուցիչ
Ադրբեջանը կրակ է բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ, աշխատակից է վերավորվել
18:21
07 Մայիսի 2022
Ադրբեջանը կրակ է բացել ՀՀ ԶՈւ մարտական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել ՀՀ ԶՈւ մարտական դիրքերի ուղղությամբ
20:36
06 Մայիսի 2022
Երևան համայնքը կառավարության աջակցությամբ ձեռք է բերում 12 մետրանոց MAN մակնիշի ավտոբուսներ. քաղաքապետ (ՖՈՏՈ)
Երևանում կգործեն 12 մետրանոց MAN մակնիշի ավտոբուսներ. ՖՈՏՈ
15:59
06 Մայիսի 2022
Տան վարկավորման ամբողջ գործընթացը` առանց բանկ գալու. առաջին անգամ Հայաստանում (ՎԻԴԵՈ)
Հարթակի միջոցով կարելի է ընտրել նոր բնակարան` ըստ ամսական վճարման չափի, գույքի տարածքի կամ այլ չափանիշների, և անցնել վարկավորման ողջ գործընթացն օնլայն` առանց բանկ գալու. ՎԻԴԵՈ
15:32
06 Մայիսի 2022
Երևանում ցուցարարները փակել են առանցքային մայրուղիներից մեկը
Երևանում ցուցարարները փակել են առանցքային մայրուղիներից մեկը
14:37
06 Մայիսի 2022
Հայրենիքում տունն այժմ պարզապես երազանք չէ. «Ռաֆֆաել» ընկերությունը գործարկում է բացառիկ նախագիծ սփյուռքահայերի համար (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Առաջին «երազանքի տունն» արդեն կառուցվում է Մասիս գյուղում, որտեղ տեղի է ունեցել հիմնարկեքի արարողությունը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
13:36
06 Մայիսի 2022
Երևանում սկսվել են բախումներ ոստիկանների և ցուցարարների միջև
Երևանում սկսվել են բախումներ ոստիկանների և ցուցարարների միջև
13:01
06 Մայիսի 2022
«Դիմադրություն» շարժումը սկսել է քայլերթը Երևանում
«Դիմադրություն» շարժումը սկսել է քայլերթը Երևանում
11:08
06 Մայիսի 2022
«Վեոլիա Ջուրը» զգուշացնում է. 10–ժամյա ջրանջատում է նախատեսված
Ուշադրություն, «Վեոլիա Ջուրը» զգուշացնում է. 10–ժամյա ջրանջատում է նախատեսված
10:15
06 Մայիսի 2022
Հայաստանի մշտական բնակչությունը կրճատվում է
Հայաստանի քաղաքային բնակչության թիվը կազմել է 1 891,4 հազար բնակիչ, Երևանում բնակվում է 1 093,2 հազար մարդ