ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը ձերբակալվել է

30.03.2022, 22:24
ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը ձերբակալվել է
ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը ձերբակալվել է
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի./Նովոստի-Արմենիա/. ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը քիչ առաջ ձերբակալվել է, հաղորդում է news.am-ը՝ հղում անելով Հակակոռուպցիոն կոմիտեին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հակակոռուպցիոն կոմիտեն մարտի 29-ին հարցաքննության է հրավիրել ԱԻՆ նախարար Անդրանիկ Փիլոյանին: Նախարարը հարուցված քրեական գործով որևէ կարգավիճակ չուներ երեկվա դրությամբ։

Դեռ հայտնի չէ, թե ի՞նչ քրեական գործի շրջանակում են տեղի ունենում քննչական գործողությունները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ նախարար Փիլոյանին 14 օրով ուղարկել է արձակուրդ։

Հիշեցնենք, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունում իրավապահները մարտի 28-ին խուզարկություններ էին իրականացնում։ Խուզարկությունից հետո իրավապահներն ԱԻՆ մի քանի աշխատակիցների տարել էին Հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության։-0-