ԱԳՆ–ն հերքում է ռուս–վրացական սահմանին թուրք վարորդի կողմից հայ վարորդի սպանության լուրերը. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ

24.03.2021, 16:45

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի./Նովոստի–Արմենիա/. Իրականությանը չեն համապատասխանում ԶԼՄ–ներում տարածված տեղեկություններն այն մասին, որ ռուս–վրացական սահմանին թուրք վարորդը սպանել է հայ վարորդի։

Այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։

Այսօր ավելի վաղ 360tv.ru կայքը, հղում անելով սեփական աղբյուրին, հայտնել էր, որ ռուս–վրացական սահմանին վիճաբանություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով բեռնատարի թուրք վարորդը սպանել է հայ վարորդի։

«Վրաստանում ՀՀ դեսպանությունը և Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կապ են հաստատել տեղի պատկան մարմինների հետ, վերջիններիս կողմից ազգային հողի վրա միջադեպի վերաբերյալ տեղեկությունը չի հաստատվել», – ասաց Նաղդալյանը:–0–