634.8
7.06
524.28
+6
Եղանակը Երևանում
Հայ

ԱԱԾ տնօրենն այսօր էլ է հանդիպել Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության տնօրենի հետ, հայտնի է, թե ինչ են քննարկել

19:31
10 Հունվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես պարզաբանում է, որ ՀՀ ԱԱԾ և ԱՀ ԱՊԾ տնօրենների միջև վաղը ՀՀ Տավուշի մարզում կայանալիք հանդիպման վերաբերյալ լուրերն իրականությանը չեն համապատասխանում:

Загружается новость ... "Лево"

«Նման ձևաչափով հանդիպում կայացել է օրեր առաջ՝ ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքին հարող սահմանամերձ չեզոք գոտում, ինչպես նաև այսօր՝ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Որոտան և Շուռնուխ բնակավայրերի տարածքում, որի ընթացքում դարձյալ քննարկվել են գերիների փոխանակման ու անհետ կորածների որոնողական աշխատանքներին վերաբերող հարցեր: Հավելենք, որ «Mediaport» և մի շարք այլ տեղեկատվական հարթակների կողմից վերջին օրերին տարածվում են նաև ստահոդ լուրեր և ակնհայտ ապատեղեկատվություն պարունակող հրապարակումներ այն մասին, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի համանման հանդիպումների օրակարգում ներառվել կամ ներառվելու են տարածքային և սահմանային հարցեր՝ միտումնավոր կերպով թյուրիմացության մեջ գցելով հանրությանը: Նկատի ունենալով հիշյալ անհիմն ու անպատասխանատու հրապարակումների առկայությունը և ՀՀ ազգային անվտանգության մարմիններին նման գործառույթներ վերապահված չլինելու հանգամանքը՝ մեկ անգամ ևս պաշտոնապես տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱԱԾ տնօրենի վերջին հանդիպման շրջանակներում քննարկվել և ըստ անհրաժեշտության պարբերաբար կայանալիք հանդիպումներում բացառապես քննարկվելու են վերը նշված օրակարգային հարցերը», – նշվում է ԱԱԾ–ի հաղորդագրության մեջ: 

ԱԱԾ–ից նաև հայտնում են, որ հիմք ընդունելով ազգի և պետության գերակա շահը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենը բացառապես իրականացնում է օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունները, երբևէ չի զբաղվել և չի զբաղվելու այդ լիազորությունների շրջանակից դուրս գտնվող որևէ գործառույթով: 

«Միաժամանակ հերթական անգամ հորդորում ենք տուրք չտալ հայրենիքի ու պետականության հանդեպ սադրանքի տպավորություն ստեղծող այդօրինակ կեղծ լուրերին, իսկ վերջիններիս հեղինակներին կոչ ենք անում զերծ մնալ իրենց ապազգային գործելաոճից, որը շարունակվելու պարագայում ունենալու է համապատասխան իրավական հետևանքներ», – նշում են ԱԱԾ–ից:–0–

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:34
13 Փետրվարի 2021
Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ. ԱԻՆ–ն ուղեցույց է հրապարակել
Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ. ԱԻՆ–ն ուղեցույց է հրապարակել
16:35
13 Փետրվարի 2021
Երկրաշարժի հետևանքով բջջային ցանցում զանգերի կտրուկ աճի պատճառով հնարավոր են կապի որոշակի տատանումներ. գերատեսչությունը զգուշացնում է
Երկրաշարժի հետևանքով բջջային ցանցում զանգերի կտրուկ աճի պատճառով հնարավոր են կապի որոշակի տատանումներ. գերատեսչությունը զգուշացնում է
12:37
13 Փետրվարի 2021
Ի՞նչ կբերի Սպիտակ Ցուլի տարին Հայաստանին և նրա հարևաններին. մեկնաբանում է աստղաբանը. ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ (ՎԻԴԵՈ)
Աստղաբան–էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ի՞նչ կբերի Սպիտակ Ցուլը Հայաստանին ու նրա հարևաններին. ՎԻԴԵՈ
11:21
13 Փետրվարի 2021
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 2704 թեստ, հաստատվել է 192 նոր դեպք, 104 մարդ առողջացել է. ԱՆ
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 2704 թեստ, հաստատվել է 192 նոր դեպք, 104 մարդ առողջացել է
23:12
12 Փետրվարի 2021
Խնձորեսկում զինված ադրբեջանցիները մոտեցել են հովվին ու տարել 173 ոչխար
Խնձորեսկում զինված ադրբեջանցիները մոտեցել են հովվին ու տարել 173 ոչխար, բայց բանակցությունների արդյունքում վերադարձրել են
20:38
12 Փետրվարի 2021
Ազատության հրապարակը դառնում է ընդդիմության շտաբը. Վազգեն Մանուկյանը ներկայացրել է առաջիկա անելիքները
Ազատության հրապարակը դառնում է ընդդիմության շտաբը. Վազգեն Մանուկյանը ներկայացրել է առաջիկա անելիքները
16:11
12 Փետրվարի 2021
Երևանում մեկնարկել է ընդդիմության շտապ հանրահավաքը. պետք է քննարկվեն քայլերն աղմկահարույց իրադարձություններից հետո (ՈւՂԻՂ)
Երևանում մեկնարկել է ընդդիմության շտապ հանրահավաքը. պետք է քննարկվեն քայլերն աղմկահարույց իրադարձություններից հետո. ՈւՂԻՂ
15:24
12 Փետրվարի 2021
20 հայի գլխատել ցանկացող կնոջ ճակատագիրը, Մանուկյանը դե՞մ է Քոչարյանին և նորածնի մահվան մեղավորը. ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
20 հայի գլխատել ցանկացող կնոջ ճակատագիրը, Մանուկյանը դե՞մ է Քոչարյանին և նորածնի մահվան մեղավորը. ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐԵՐ. ՎԻԴԵՈ
14:26
12 Փետրվարի 2021
Երևանում կհայտնվեն նոր ավտոբուսներ և երթուղիներ. Մարությանը մանրամասնում է
Երևանում կհայտնվեն նոր ավտոբուսներ և երթուղիներ. Մարությանը մանրամասնում է
12:34
12 Փետրվարի 2021
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գերությունից ազատ արձակված և Հայաստան վերադարձած 5 գերիներին
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գերությունից ազատ արձակված և Հայաստան վերադարձած 5 գերիներին
11:33
12 Փետրվարի 2021
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 2893 թեստ, հաստատվել է 154 նոր դեպք, 168 մարդ առողջացել է.ԱՆ
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 2893 թեստ, հաստատվել է 154 նոր դեպք, 168 մարդ առողջացել է
10:15
12 Փետրվարի 2021
ԿԳՄՍ փոխնախարար. մեղմացվել են դպրոցներում և մանկապարտեզներում կիրառվող որոշ սահմանափակումներ
Մեղմացվել են դպրոցներում և մանկապարտեզներում կիրառվող որոշ սահմանափակումներ. ԿԳՄՍ փոխնախարարը պարզաբանել է