576.6
6.46
485.31
+26
Եղանակը Երևանում
Հայ

ԱԱԾ տնօրենն աշխատանքից ազատման դիմու՞մ է ներկայացրել, պարզաբանում ենք իրավիճակը

12:42
25 Մայիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր առավոտյան ԶԼՄ–ներում սկսեց տեղեկատվություն շրջանառվել, որ ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։

Էդուարդ Մարտիրոսյանն ազատման դիմում ներկայացրե՞լ է, թե՞ ոչ


Մասնավորապես, 168.am-ի տեղեկություններով` դեռևս մինչև Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը մեկնելը ՀՀ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը, սակայն, մինչ այսօր չի ստորագրվել:

Պարբերականից հայտնում են, որ ԱԱԾ տնօրենի համբերության բաժակը լցվելուն նպաստել է Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանի` ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ նշանակվելու փաստը։

ՊՎԾ–ից ՔԿ, ՔԿ–ից` ԱԱԾ. Արգիշտի Քյարամյանի նշանակումները

Ինչպես հաղորդել էինք մայիսի 5–ին, Պաշտոնյա Արգիշտի Քյարամյանին վերջին 24 ժամվա ընթացքում մի քանի անգամ ազատել էին աշխատանքից և նշանակել Հայաստանի տարբեր պետական կառույցներում ղեկավարող պաշտոններում:

Մայիսի 4-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արգիշտի Քյարամյանն ազատվել էր Հայաստանի պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալի պաշտոնից: Նույն օրը `մայիսի 4-ին, Փաշինյանի մեկ այլ որոշմամբ նա նշանակել էր Հանրապետության Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում:

Սակայն, հաջորդ օրը՝ մայիսի 5-ին, վարչապետը ստորագրել էր նոր որոշում, համաձայն որի՝ Քյարամյանին ազատել են Քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից:

Նույն օրը` մայիսի 5-ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել էր Քյարամյանին Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնում նշանակելու հրամանագիրը:

Ինչպես հաղորդում է Factor.am-ը, ԱԱԾ տնօրենի` աշխատանքից հեռանալու մասին տեղեկություններ շրջանառվեցին, երբ ՊՎԾ պետի տեղակալ Արգիշտի Քյարամյանը նշանակվեց ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ։ Նշվում է նաև, որ մի քանի տասնյակ սպաներ չեն ցանկանում երիտասարդ վերադաս ունենալ և դիմումներ են գրել։Factor–ի հաղորդմամբ, հենց Քյարամյանի՝ ԱԱԾ տեղափոխվելու օրը՝ մայիսի 5-ին, ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Աղաջանյանն ազատման դիմում է գրել։

Ինչպես իր հերթին հայտնում է infocheck տեղեկատվության ստուգման կենտրոնը, ԱԱԾ-ից հերքել են շրջանառվող լուրը՝ նշելով, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը աշխատանքից ազատման դիմում չի ներկայացրել և շարունակում է իր աշխատանքը։–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:12
16 Սեպտեմբերի 2020
Երևանում ոստիկանները քաշքշելով բերման են ենթարկել մի կնոջ` դիմակ չկրելու համար. ոստիկանությունն արձագանքել է (ՎԻԴԵՈ)
Երևանում ոստիկանները քաշքշելով բերման են ենթարկել մի կնոջ` դիմակ չկրելու համար. ոստիկանությունն արձագանքել է. ՎԻԴԵՈ
11:03
16 Սեպտեմբերի 2020
Հայաստանում COVID-19–ից բուժվել է ևս 128 մարդ, 3 մարդ մահացել է. ԱՆ–ն մանրամասնում է
Հայաստանում COVID-19–ից բուժվել է ևս 128 մարդ, 3 մարդ մահացել է. ԱՆ–ն մանրամասնում է
10:57
16 Սեպտեմբերի 2020
257 դեպք` 1 օրում, կատարվել է 4135 թեստավորում. ՀՀ–ում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 46376–ի
257 դեպք` 1 օրում, կատարվել է 4135 թեստավորում. ՀՀ–ում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 46376–ի
10:28
16 Սեպտեմբերի 2020
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ասուլիսը (ՈՒՂԻՂ)
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
10:11
16 Սեպտեմբերի 2020
Հայաստանում նույնականացման քարտից հրաժարվող քաղաքացիները պետական տուրք կվճարեն. ԶԼՄ
Հայաստանում նույնականացման քարտից հրաժարվող քաղաքացիները պետական տուրք կվճարեն
09:43
16 Սեպտեմբերի 2020
Հայաստանի մարզերում կցրտի, իսկ Երևանում, հնարավոր է, սահմանվի 41–ամյա ջերմաստիճանային ռեկորդ
Հայաստանի մարզերում կցրտի, իսկ Երևանում, հնարավոր է, սահմանվի 41–ամյա ջերմաստիճանային ռեկորդ
08:00
16 Սեպտեմբերի 2020
ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի ապատեղեկատվությունը, ԱԺ–ում ընտրեցին ՍԴ նոր դատավորներին. ամփոփում ենք սեպտեմբերի 15–ի լրահոսը
ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի ապատեղեկատվությունը, ԱԺ–ում ընտրեցին ՍԴ նոր դատավորներին. ամփոփում ենք սեպտեմբերի 15–ի լրահոսը
23:01
15 Սեպտեմբերի 2020
ԲՀԿ–ական պատգամավորը հայտնել է, որ COVID-19–ի շրջանակում մեկուսացման կազմակերպիչները 5մլն դրամ են ստացել, ԱՆ–ն արձագանքել է
ԲՀԿ–ական պատգամավորը հայտնել է, որ COVID-19–ի շրջանակում մեկուսացման կազմակերպիչները 5մլն դրամ են ստացել, ԱՆ–ն արձագանքել է
20:32
15 Սեպտեմբերի 2020
ՏՄՊՊՀ–ում ապօրինություններ են բացահայտվել, հափշտակվել է ավելի քան 12մլն դրամ (ՎԻԴԵՈ)
ՏՄՊՊՀ–ում ապօրինություններ են բացահայտվել, հափշտակվել է ավելի քան 12մլն դրամ. ՎԻԴԵՈ
20:06
15 Սեպտեմբերի 2020
Հրապարակվել է այն ավիաընկերությունների ցանկը, որոնք արդեն վերսկսել են կամ շուտով կվերսկսեն կանոնավոր չվերթերը դեպի Հայաստան. ՑԱՆԿ
Հրապարակվել է այն ավիաընկերությունների և երկրների ցանկը, որոնք արդեն վերսկսել են կամ շուտով կվերսկսեն կանոնավոր չվերթերը դեպի Հայաստան. ՑԱՆԿ
19:23
15 Սեպտեմբերի 2020
Ինչո՞ւ եք ձեզ կոտորում ԿԳՄՍՆ–ի անհասկանալի հանձնարարականները կատարելու համար. Զոհրաբյան
Ինչո՞ւ եք ձեզ կոտորում ԿԳՄՍՆ–ի անհասկանալի հանձնարարականները կատարելու համար. Զոհրաբյանն ԱԺ–ում նկարներ ցույց տվեց
16:29
15 Սեպտեմբերի 2020
Արսեն Թորոսյանի աբսուրդային հրամանն ու Արայիկ Հարությունյանի «վայն էկավ-տարավ»-ը. ՕՐՎԱ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Արսեն Թորոսյանի աբսուրդային հրամանն ու Արայիկ Հարությունյանի «վայն էկավ-տարավ»-ը. ՕՐՎԱ ԼՈւՐԵՐ. ՎԻԴԵՈ