ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել
15.08.2022,
12:02
ԱԱԾ-ն քիչ առաջ հայտարարություն է տարածել
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը զանգվածային լրատվության միջոցներին և քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում ահաբեկչական գործողությունների սպառնալիքների վերաբերյալ չճշտված տեղեկություններ և մեկնաբանություններ հրապարակելուց, օգտվել բացառապես պաշտոնական լրահոսից՝ հանրության շրջանում անհարկի խուճապային տրամադրության ստեղծումը բացառելու համար, հաղորդում է ՀՀ ԱԱԾ-ն:
«Միաժամանակ, տեղեկացվում է, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ամբողջ ծավալով վերահսկում է անվտանգային իրավիճակը հանրապետությունում», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:-0-