ԱԱԾ–ն հայտարարություն է տարածել Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհին տիրող իրավիճակի կապակցությամբ

30.12.2020, 18:57
ԱԱԾ–ն հայտարարություն է տարածել Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհին տիրող իրավիճակի կապակցությամբ
ԱԱԾ–ն հայտարարություն է տարածել Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհին տիրող իրավիճակի կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհը գործում է անխափան և անվտանգ է բնականոն երթևեկության կազմակերպման համար:

«Միաժամանակ տեղեկացվում է, որ Սյունիքի մարզի Շուռնուխ բնակավայրի հատվածում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի և ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության ստորաբաժանումների կողմից իրականացվում են սահմանի պահպանության համապատասխան միջոցառումներ, միջադեպեր չեն գրանցվել, իրավիճակը լիովին վերահսկելի է, և ազգաբնակչության կողմից անհանգստանալու առիթներ չկան», – նշվում է ԱԱԾ–ի հայտարարության մեջ:

Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է այս ուղղությամբ ևս բացառապես հետևել պաշտոնական լրահոսին և իրազեկում, որ անհրաժեշտության դեպքում կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:–0–