9-ժամյա ջրանջատում Երևանի երկու վարչական շրջաններում

11.06.2025, 14:23
Այսօր վթարային ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական երկու շրջաններում
9-ժամյա ջրանջատում Երևանի  երկու վարչական շրջաններում

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․  Այսօր վթարային աշխատանքներով պայմանավորված ջրանջատումներ են նախատեսված Երևանի Աջափնյակ և Արաբկիր վարչական շրջաններում։

Ինչպես հայտնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը, ս.թ հունիսի 11-ին 13:30-22:00-ն կդադարեցվի   Աջափնյակ վարչական շրջանի Միրաքյան, Ռ. Մելիքյան, Արա Սարգսյան, Շահումյան 17 փ, Օտյան փողոցների, Միրաքյան նրբանցքի ջրամատակարարումը, ինչպես նաև Արաբկիր վարչական շրջանի   Ռիգա փողոցի, Կոմիտաս 38 շենքի ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,-նշվում է հաղորդագրության մեջ։