736 վարակակիր, խստագույն սահմանափակումներ, ադրբեջանական դիվերսիա. ամփոփում ենք նախորդ շաբաթվա լրահոսը
04.04.2020,
09:00
736 վարակակիր, խստագույն սահմանափակումներ, ադրբեջանական դիվերսիա. ամփոփում ենք նախորդ շաբաթվա լրահոսը
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա (մարտի 30–ից ապրիլի –ը) կարևոր նորությունների հնգյակ։
- Ապրիլի 3–ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն ավելացել է 73-ով՝ հասնելով 736-ի։ Բուժվել է 43 մարդ, այս պահին փաստացի բուժում է ստանում 686 մարդ, բացասական թեստերի թիվը` 3258, 7 մարդ, ցավոք, մահացել է։
- Հայաստանում օրինականվեց կորոնավիրուսով հիվանդների օնլայն վերահսկումը։
- Դադարեցվեց հանրային տրանսպորտի երթևեկությունը, սահմանափակվեց անձանց միջմարզային տեղաշարժը։ Պարետատունը խստացրեց Հայաստանում գործող սահմանափակումները։
- Մարտի 30–ին ադրբեջանական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել Տավուշի մարզում։ Հայկական դիրքապահ ուժերի գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել: Հայկական կողմը կորուստներ չի կրել, գործողությունների հետևանքով թեթև վիրավորում է ստացել երկու զինծառայող: Միաժամանակ հակառակորդը թիրախավորել է Բաղանիս և Ոսկեվան գյուղերը, ինչի հետևանքով վիրավորում է ստացել Ոսկեվան համայնքի բնակիչ մեկ երեխա, որը այդ պահին գտնվել է պատշգամբում։ Ինչպես նախօրեին հայտնեցին ԲԿ–ից, 16–ամյա տղան մի քանի օրից դուրս կգրվի հիվանդանոցից, նրա կյանքին այլևս վտանգ չի սպառնում։
- Մարտի 31-ին կայացած՝ Արցախի նախագահական ընտրությունների արդյունքում թեկնածուներից ոչ ոք չի ստացել ընտրողների 50 %-ից ավելի ձայն։ Ամենաշատ ձայները ստացել են նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը (ձայների 49,26 %) և գործող արտգործնախարար Մասիս Մայիլյանը (ձայների 26,4 %), ովքեր էլ կպայքարեն ապրիլի 14–ին կայանալիք երկրորդ փուլում:–0–

