7–ժամյա՞, թե՞ 23–ժամյա ջրանջատում․ Աջափնյակում ջրանջատման հայտարարությունը խմբագրվել ու թարմացվել է, իսկ քաղաքացիները շուրջ մեկ օր մնացել են առանց ջուր

21.08.2024, 10:47
Աջափնյակում ջրանջատման հայտարարությունը խմբագրվել ու թարմացվել է, իսկ քաղաքացիները շուրջ մեկ օր մնացել են առանց ջուր
7–ժամյա՞, թե՞ 23–ժամյա ջրանջատում․ Աջափնյակում ջրանջատման հայտարարությունը խմբագրվել ու թարմացվել է, իսկ քաղաքացիները շուրջ մեկ օր մնացել են առանց ջուր

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Նախօրեին «Վեոլիա ջուր» ընկերությունն իր Տելեգրամի ալիքում 17։01 հայտարարություն է տարածում այն մասին, որ օգոստոսի 20–ին ժամը 17։00–ից մինչև 00։00 կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Նորաշեն, Նազարբեկյան, Բեկնազարյան Գ-1 թաղամասերի, Չաուշ փողոցի, Բաշինջաղյան 2 նրբ 6, 8-10, 12 զույգ համարի շենքերի ջրամատակարարումը:

Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին աջափնյակցիները, գիշերը 12–ին ջրամատակարարումն այդպես էլ չի վերականգնվել։ Այսօր առավոտյան «Վեոլիա ջուրը» խմբագրում է Տելեգրամում տարածած իր հայտարարությունն ու տարածում է նորը՝ փոխելով ջրանջատման վերականգնման ժամը և դարձնելով օգոստոսի 21–ին ժամը 16։00։

Այսպիսով, Երևանի մի ամբողջ հսկայական թաղամաս շուրջ 23 ժամով ջրանջատվել է՝ պատշաճ չիրազեկվելով այդ մասին։