6 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
18.12.2024,
12:10
6–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ 6–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ դեկտեմբերի 18-ին ժամը 12:00-18:00-ն կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Մայիսի 9-ի 13 շենքի ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։