6 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
10.02.2025,
13:40
6–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ 6–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ փետրվարի 10-ին ժամը 12:30-18:00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի Շահումյան 4 փողոցի ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։