ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Արցախում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում Քննչական կոմիտեի շենքի մոտ։
Նրանք բողոքում են 2022 թվականի սեպտեմբերի 21-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Եռաբլուր» կատարած այցի ժամանակ զոհված զինծառայողների հարազատների նկատմամբ ոստիկանների և հատուկջոկատայինների կողմից ուժի կիրառման հետաքննության ընթացքում առաջընթացի բացակայության դեմ։
Զոհված զինծառայողների մի խումբ ծնողներ և հարազատներ սեպտեմբերի 20-ի ուշ երեկոյան գտնվում էին Եռաբլուրում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը կանխելու վճռականությամբ։ Վաղ առավոտից հավաքվել էին մեծ թվով ոստիկաններ ու կարմիրբերետավորներ, որոնք փորձում էին ազատել տարածքը՝ ապահովելու կառավարական պատվիրակության անցումը։ Տեղի ունեցան բախումներ զոհված հերոսների հարազատների և իրավապահ ուժերի ներկայացուցիչների միջև։ Սոցցանցերում տեսանյութեր հայտնվեցին, որտեղ ոստիկաններն ու կարմիրբերետավորները ուժ են գործադրում տարեց տղամարդկանց և կանանց նկատմամբ: Հարուցվել է քրեական գործ։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում