44–օրյա պատերազմի մասնակից Գուրգեն Հարությունյանը 3 ժամում լողալով հատել է Սևանա լիճը` անցնելով 7կմ (ՎԻԴԵՈ)

08.08.2024, 10:53
Իսկական հերոս․ 44–օրյա պատերազմի մասնակից Գուրգեն Հարությունյանը լողալով հատել է Սևանա լիճը․ ՎԻԴԵՈ
44–օրյա պատերազմի մասնակից Գուրգեն Հարությունյանը 3 ժամում լողալով հատել է Սևանա լիճը` անցնելով 7կմ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ 44–օրյա պատերազմի մասնակից Գուրգեն Հարությունյանը Ճամբարաի Թթու ջուր գյուղից է, պատերազմից հետո որոշեց իրականություն դարձնել մանկության երազանքը և հատելով անցնել Սևանա լիճը։

«Երբ ավելի առարկայական սկսեցի տեսնել պատերազմի հետևանքները, որն արտահայտվում էր մարդկանց մոտ անորոշությամբ և հուսահատությամբ, ինձ մոտ միտք առաջացավ անել մի բան, որը թեկուզ ինձ շրջապատող մարդկանց ցույց կտա, որ դժվարությունները կարելի է հաղթահարել, եթե կա մեծ ցանկություն, կամք», – նշում է Գուրգենը։

Գուրգենն Արտանիշի թերակղզուց լողալով հասնում է մինչև Նորատուսի ափ՝ հաղթահարելով 7կմ։