437.67
4.35
404.35
+2
Եղանակը Երևանում
Հայ

40 հազար դոլար կաշառք է վերցրել սպանության հոդված անցնող մեղադրյալի մորից.ՔԿ նախկին պաշտոնատար անձը ձերբակալվել է

12:32
20 Մայիսի 2022
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, կոռուպցիայի հակազդման ուղղությամբ տարվող հետևողական աշխատանքների շրջանակներում ակտիվորեն համագործակցելով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի հետ, բացահայտել է ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու դեպք, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

Մասնավորապես՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի նախկին ՀԿԳ քննիչի պաշտոնը զբաղեցնող Ս.Ս-ն (աշխատանքից ազատվել է ս.թ. հունվարին), հանդիսանալով պաշտոնատար անձ, պետական մարմնում՝ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ, իր վարույթում քննվող՝ սպանության փաստով հարուցված քրեական գործով մեղադրյալ Հ.Ա-ին մեղսագրվող մեղադրանքը առավել նվազ ժամկետով ազատազրկում նախատեսող հոդվածով փոփոխելու համար, վերջինիս մորից՝ Ա.Ա-ից պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 19.400.000 ՀՀ դրամին համարժեք 40.000 ԱՄՆ դոլար կաշառք-գումար:

«Նույն միջոցառումների շրջանակներում պարզվել է, որ Ս.Ս-ն իր պաշտոնավարման ընթացքում իր վարույթում քննվող մեկ այլ քրեական գործով մեղադրյալի օգտին որոշակի գործողություններ կատարելու համար, վերջինիս հորից ստացել է շուրջ 230.000 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար կաշառք-գումար», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

«Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ-ում նախապատրաստված նյութերը օրենքով սահմանված կարգով փոխանցվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը), 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (կաշառք տալը) և 313-րդ հոդվածի 1-ին մասի (կաշառքի միջնորդությունը) հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում ս.թ. մայիսի 17-ին վերը նկարագրված դեպքերով անցնող անձինք բերման են ենթարկվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:

Ս.Ս-ն և գործով անցնող ևս մեկ անձ ձերբակալվել են: Նախաքննության մարմնի կողմից իրականացվում են անհրաժեշտ քննչական միջոցառումներ՝ դեպքերի հանգամանքների ամբողջական պարզաբանման ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:59
24 Փետրվարի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
17:55
24 Փետրվարի 2024
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ
19:37
23 Փետրվարի 2024
Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
Ուշադրություն․ Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
15:32
23 Փետրվարի 2024
Հայ զինվորականներին նախատեսվում է վերապատրաստել ֆրանսիական բուհերում․ Լըկորնյու
Նախատեսվում է վերապատրաստել հայ զինվորականներին ֆրանսիական մասնագիտացված բուհերում
14:22
23 Փետրվարի 2024
Երևանն ու Փարիզը քննարկում են «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների մատակարարման հնարավորությունը
Երևանն ու Փարիզը քննարկում են «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների մատակարարման հնարավորությունը
13:47
23 Փետրվարի 2024
Ամերիաբանկն ավելի շատ հասանելիություն է ստանում միջազգային կապիտալին․ փորձագետը՝ BOGG–ի հետ հնարավոր գործարքի մասին
Նշված ֆինանսական խմբի անդամ է հանդիսանում նաև Վրաստանի Բանկը, որը հարևան երկրի խոշոր առևտրային բանկերից մեկն է
13:18
23 Փետրվարի 2024
Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է», ռուսական բազայի դուրս բերումը չի քննարկվում․ վարչապետ
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է»
12:10
23 Փետրվարի 2024
Տեխնիկապես հնարավոր չէ․ ՍԱՏՄ–ը հաստատում է, որ «Ջերմուկում» չի կարող քացախ լինել (ՎԻԴԵՈ)
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արտահերթ ստուգումը փաստում է՝ «Ջերմուկի» պարունակության մեջ չի կարող քացախ լինել, դա տեխնիկապես էլ հնարավոր չէ․ ՎԻԴԵՈ
10:17
23 Փետրվարի 2024
Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարն առաջին անգամ այցելել է Հայաստան (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն առաջին անգամ այցելել է Հայաստան․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:16
22 Փետրվարի 2024
Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ․ Le Figaro
Այսօր Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ
14:51
22 Փետրվարի 2024
Երևանում սպասվում է թաց, ձյուն ձնախառն անձրև․ ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով