Հայաստանի գլխավոր օդերևութաբանն ասել է, թե որքան է պահպանվելու +40–ը

25.07.2018, 21:02
Հայհիդրոմետկենտրոնի օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook–ի իր էջում գրառում է կատարել։
Հայաստանի գլխավոր օդերևութաբանն ասել է, թե որքան է պահպանվելու +40–ը
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հայհիդրոմետկենտրոնի օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը հայտնեց, թե որքան է պահպանվելու 40 աստիճանի հասնող տապը։

«Երևան, Արարատ և Արմավիր, դեռ 6 օր քառասունքի մեջ ենք (+40), այնպես որ տրմադրվեք»,– գրել է Սուրենյանը Facebook–ի իր էջում։

Նախօրեին ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը հայտնել է, որ Երևանում օդի առավելագույն ջերմաստիճանը կհասնի ցերեկային ժամերին 41 աստիճանի և կպահպանվի շաբաթվա վերջին 2-3 օրերին, իսկ արևի ուղիղ ճառագայթների տակ կարող է նաև ավելի բարձր լինել։ -0-