4 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

15.11.2019, 18:50
4–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։
4 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի./Նովոստի–Արմենի/. 4–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։ 

«Հարգելի՛ բաժանորդներ, տեղեկացնում ենք, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 20-ին ժամը 10.00-14.00 կդադարեցվի Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի` Նորքի Այգիներ փողոցի 200-305 և Հովսեփյան փողոցի 5-20 համարների ջրամատակարարումը», – նշվում է «Վեոլիա ջուր» ընկերության հաղորդագրության մեջ: 

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է հաղորդագրության մեջ:–0–