4 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

19.11.2019, 11:14
4–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։
4 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. 4–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչակա շրջաններից մեկում։ 

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 20-ին ժամը 10.00-14.00 կդադարեցվի Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի` Նորքի Այգիներ փողոցի 200-305, Հովսեփյան փողոցի 5-20 համարների ջրամատակարարումը: 

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հաղորդագրության մեջ:–0–