36 ժամ ջուր չի լինի Երևանում և մարզերից մեկում

06.12.2024, 19:38
36-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանում և մարզերից մեկում
36 ժամ ջուր չի լինի Երևանում և մարզերից մեկում

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/. «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 11-ին ժամը 10.00-ից մինչև դեկտեմբերի 12-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Երևանի և Կոտայքի մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Երևանի Նոր Նորք վարչական շրջանի՝ 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների՝ ամբողջությամբ, Գր.Լուսավորիչ Բ/Կ, Պաշտպանության նախարարության շենքի,

Նորք-Մարաշ վարչական շրջանի,

Ավան վարչական շրջանի,

Էրեբունի վարչական շրջանի՝ Վարդաշենի 1-12, Մուշավանի 1-10, Սարի թաղի 1-28, Դավիթ-Բեկի փողոցների:

Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի՝ Ջրվեժ Ա, Բ և Բագրևանդի թաղամասերի, Ջրվեժ Մայակ և Բանավան թաղամասերի,

Առինջ գյուղի՝ Դուրյան, Վ.Տերյան, Պ.Սևակի, Խ.Աբովյան, Մհեր Մկրտչյան թաղամասերի, :

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,-ասված է հաղորդագրության մեջ: