31 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել 2 անձանց կողմից. քաղաքապետարան

12.06.2025, 10:21
2 անձ բռնության են ենթարկել 31 համարի ավտոբուսի վարորդին
31 համարի ավտոբուսի  վարորդը բռնության է ենթարկվել 2 անձանց կողմից. քաղաքապետարան

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Երեկ 31 համարի ավտոբուսում միջադեպ է տեղի ունեցել, որի առնչությամբ Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը գրառում է կատարել Facebook-ի իր էջում։

«Այսօր տեղի է ունեցել անթույլատրելի միջադեպ․ 31 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել երկու անձանց կողմից։

Մեզ համար շատ կարևոր է ուղևորների և վարորդների անվտանգությունը, և նման դեպքերը չենք կարող անտեսել։

Դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ոստիկանություն, և մենք ակնկալում ենք, որ մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ»,-գրել է նա։