526.81
7.46
477.4
+5
Եղանակը Երևանում
Հայ

31–ամյա ջերմաստիճանային ռեկորդ` Երևանում. սպասվում է մինչև 33 աստիճան տաքություն

10:10
17 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայհիդրոմետկենտրոնը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

Այսպես, Հայաստանի տարածքում մայիսի 16-ի ցերեկը, մայիսի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-20-ն առանձին շրջաններում, 21-ին շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 16-ի ցերեկը, 17-18-ն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով, 21-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով։

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում մինչև 18-20 մետր վայրկյան։

Երևանում մայիսի 16-ի ցերեկը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-20-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 21-ին սպասվում է անձրև և ամպրոպ:

Ուրբաթ օրը` մայիսի 17–ին, Երևանում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 31–33 աստիճան։ Ջերմաստիճանային առավելագույն ցուցանիշն այդ օրը գրանցվել է 1988 թվականին և կազմել 31.4 աստիճան։

Հաջորդ երեք օրերին մայրաքաղաքում ցերեկային ժամերին սնդիկի սյունը կտատանվի 31-34 աստիճան տաքության սահմաններում, իսկ երեքշաբթի` մայիսի 21–ին, ջերմաստիճանը կնվազի մինչև 27-29 աստիճան տաքություն։ -0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:01
12 Նոյեմբերի 2019
Երևանում առևտրական կինը ոստիկաններին է հանձնել Rolex ժամացույցը, որը գողացել էին պատգամավորի մեքենայից
Զավեշտալի պատմություն. Երևանում առևտրական կինը ոստիկաններին է հանձնել Rolex ժամացույցը, որը գողացել էին պատգամավորի մեքենայից:
18:50
12 Նոյեմբերի 2019
Բարդագույն վիրահատություն Երևանում. 170 կգ կշռող կինը բարեհաջող վիրահատվել է (ՖՈՏՈ)
Բարդագույն վիրահատություն Երևանում. 170 կգ կշռող կինը բարեհաջող վիրահատվել է:
16:11
12 Նոյեմբերի 2019
Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց իր ինքնաբացարկի մասին միջնորդությունը (ՎԻԴԵՈ)
Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց իր ինքնաբացարկի մասին միջնորդությունը:
13:36
12 Նոյեմբերի 2019
Արսեն Բաբայանը կազատվի կալանքից
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը կազատվի կալանքից։
12:28
12 Նոյեմբերի 2019
«Էդ ի՞նչ անձնավորված բաներ ա, մի հատ էլ քֆուր դնեիք քվեարկելու վրա». Միրզոյանին բարկացրեցին Պետրոսյանի խոսքերը (ՎԻԴԵՈ)
Լարված իրավիճակ ԱԺ–ում. «Էդ ի՞նչ անձնավորված բաներ ա, մի հատ էլ քֆուր դնեիք քվեարկելու վրա». Միրզոյանին բարկացրեցին Պետրոսյանի խոսքերը
10:35
12 Նոյեմբերի 2019
Մարիա Զախարովան Արարատ լեռան լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
Մարիա Զախարովան Արարատ լեռան լուսանկար է հրապարակել:
08:00
12 Նոյեմբերի 2019
Երկուշաբթի` նոյեմբերի 11–ի առավել ուշագրավ նորությունները
Ներկայացնում ենք երկուշաբթի` նոյեմբերի 11–ի առավել ուշագրավ նորությունները։
21:42
11 Նոյեմբերի 2019
Ի՞նչ վիճակում է ՀՀ–ում ՄԻԱՎ–ով վարակված փոքրիկը. մեկնաբանում է Արա Բաբլոյանը (ՎԻԴԵՈ)
Ի՞նչ վիճակում է ՀՀ–ում ՄԻԱՎ–ով վարակված փոքրիկը. մեկնաբանում է Արա Բաբլոյանը:
20:16
11 Նոյեմբերի 2019
ԲԴԽ անդամի պաշտոնից հրաժարական ներկայացրած Հայկ Հովհաննիսյանը կշարունակի պաշտոնավարել
ԲԴԽ անդամի պաշտոնից հրաժարական ներկայացրած Հայկ Հովհաննիսյանը կշարունակի պաշտոնավարել:
16:07
11 Նոյեմբերի 2019
Մարիա Զախարովան հայկական ջազ է լսում Երևանում (ՎԻԴԵՈ)
Մարիա Զախարովան հայկական ջազ է լսում Երևանում:
15:12
11 Նոյեմբերի 2019
ՌԴ ԱԳ նախարարը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Սերգեյ Լավրովը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
15:06
11 Նոյեմբերի 2019
8 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
8–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։