417.56
6.66
405.91
+26
Եղանակը Երևանում
Հայ

26մլն դրամի չարաշահում է բացահայտվել Covid 19 համավարակի ժամանակ հյուրանոցներում մեկուսացված անձանց սննդի մատակարարման ոլորտում. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

14:52
30 Մայիսի 2022

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից և ՀՀ հաշվեքննիչ պալատից ստացված փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրվել է Covid 19 համավարակով պայմանավորված՝ մեկուսացված անձանց կեցության ապահովման և սննդի մատուցման գործընթացի՝ օրենսդրության պահանջներին համապատասխան իրականացման ոլորտը, հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազությունը:  

Ոսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության 28.03.2020թ. որոշմամբ հաստատված «Կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված մեկուսացած անձանց կեցության ապահովում» միջոցառման շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից 4 ընկերություններից ձեռք են բերվել սննդի մատուցման ծառայություններ: 

ՀՀ կառավարության 12.03.2020թ. թիվ 296-Ա որոշման հիման վրա վերը նշված գործարքները, համավարակով պայմանավորված, կատարվել են առանց գրավոր պայմանագրերի կնքման՝ վճարումները կատարելով հաշիվ-ապրանքագրերի հիման վրա: 

Նշված ընկերությունների կողմից 2020թ. ապրիլ-սեպտեմբեր ամիսների ընթացքում դուրս են գրվել ընդհանուր թվով 23 հարկային հաշիվներ և հաշիվ վավերագրեր այն մասին, որ նշված ժամանակահատվածում Գոլդեն փելես, Զարթոնք, Ծաղկաձոր գրողների տուն, Ծաղկաձոր Նաիրի, Մարիոթ, Մինոտել, Նարե, Նորք Ռեզիդենս, Սպորտ Բազա հյուրանոցներում մեկուսացած ընդհանուր շուրջ 32.000 անձի տրամադրվել են շուրջ 149.000.000 ՀՀ դրամի սնունդ: 

Հարկային հաշիվները և հաշիվ վավերագրերն ընդունվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության իրավասու պաշտոնատար անձանց կողմից: 

Մինչդեռ պարզվել է, որ ՀՀ առողջապահության նախարարությունում առկա տվյալների համաձայն՝ վերը նշված հյուրանոցներում ապրիլ-սեպտեմբեր ամիսներին մեկուսացած անձանց թվաքանակը կազմել է շուրջ 26.000 մարդ:   

Այսինքն` վերը նշված հյուրանոցներում մեկուսացած անձանց վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարության տվյալների և դուրս գրված հարկային հաշիվների, հաշիվ վավերագրերի համեմատությամբ պարզվել է, որ պետությունը շուրջ 6.000 անձի հաշվարկով շուրջ 23.000.000 ՀՀ դրամ ավելի գումար է վճարել սննդի դիմաց: 

«Այսպիսով, ստացված փաստաթղթերը տվյալներ են պարունակում այն մասին, որ նշված ընկերությունների պատասխանատու անձինք, օգտվելով համավարակով ստեղծված իրավիճակից, կազմել և դուրս են գրել  հարկային հաշիվներ և հաշիվ վավերագրեր, որոնցում գրառել են իրականությանը չհամապատասխանող կեղծ տվյալներ հյուրանոցներում շուրջ 6000 բացակա անձանց հատկացված սննդի վերաբերյալ: Դրանք ներկայացնելով ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել են զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերի հասնող ընդհանուր շուրջ 23.000.000 ՀՀ դրամի վերը նշված բացակա անձանց համար նախատեսված սննդի գումարները: Իսկ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատասխանատու պաշտոնատար անձինք, ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով, առանց ներկայացված տվյալների արժանահավատությունը ստուգելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու, հարկային հաշիվներն ու հաշիվ վավերագրերն ընդունել են՝ անզգուշությամբ պետության համար առաջացնելով ծանր հետևանքներ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: 

Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ ի հայտ են բերվել  առերևույթ հանցագործության հատկանիշների առկայությունը մատնանշող բավարար տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի (3 դրվագ), 2-րդ մասի 2-րդ կետի (5 դրվագ), 3-րդ մասի 1-ին կետի (1 դրվագ) (Խարդախությունը), 325-րդ հոդվածի 1-ին մասի (9 դրվագ) (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) և 315-րդ հոդվածի 2-րդ մասի (1 դրվագ) (Պաշտոնեական անփութությունը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: 

Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել  է ՀՀ քննչական կոմիտե:    

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:36
13 Օգոստոսի 2022
Մահացել է գեներալ Սեյրան Սարոյանը
Մահացել է գեներալ Սեյրան Սարոյանը
16:57
12 Օգոստոսի 2022
Շուրջ 2500 հաշմանդամություն ունեցող անձ հնարավորություն կունենա օգտվել անձնական օգնականի ծառայությունից
Անձնական օգնականի ծառայությունը մատուցվելու է ՀՀ պետական բյուջեի միջոցներով
16:12
12 Օգոստոսի 2022
Ուշադրություն. վտանգավոր սննդամթերքի՝ «Լոռի» և «Չանախ» տեսակի պանիրների, թողարկում է կասեցվել (ՖՈՏՈ)
Ուշադրություն. վտանգավոր սննդամթերքի՝ «Լոռի» և «Չանախ» տեսակի պանիրների, թողարկում է կասեցվել. ՖՈՏՈ
16:01
12 Օգոստոսի 2022
Տեսաուղերձով դիմել է Ալիևին` նշելով, որ ուզում է ստանալ Ադրբեջանի քաղաքացիություն․ մանրամասներ պետական դավաճանության և լրտեսության գործից
Տեսաուղերձով դիմել է Ալիևին` նշելով, որ ուզում է ստանալ Ադրբեջանի քաղաքացիություն․ մանրամասներ  պետական դավաճանության և լրտեսության գործից
16:36
11 Օգոստոսի 2022
Ուշադրություն. ժամանակավորապես փակ կլինի Բագրատունյաց պողոտայից Երևանյան լիճ ուղղության 1-ին գոտին (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. ժամանակավորապես փակ կլինի Բագրատունյաց պողոտայից Երևանյան լիճ ուղղության 1-ին գոտին. ՍԽԵՄԱ
14:52
11 Օգոստոսի 2022
Հաշմանդամություն ունեցող անձանց կտրամադրվի անձնական օգնականի ծառայություն
Հաշմանդամություն ունեցող անձանց կտրամադրվի անձնական օգնականի ծառայություն
12:59
11 Օգոստոսի 2022
Բռնաբարություն, ընտանեկան բռնություն, թմրամիջոցների հայտնաբերում. ոստիկանությունը ներկայացնում է օպերատիվ իրավիճակը օգոստոսի 10–11–ը
Բռնաբարություն, ընտանեկան բռնություն, թմրամիջոցների հայտնաբերում. ոստիկանությունը ներկայացնում է օպերատիվ իրավիճակը օգոստոսի 10–11–ը
12:50
11 Օգոստոսի 2022
Սանոսյան. Տաթև-Աղվանի ճանապարհահատվածի խնդիրները գրեթե լուծվել են, տեղադրվում է ասֆալտի երրորդ շերտը
Կառավարությունը 2 մլրդ 734 միլիոն դրամ հատկացրեց Ստեփանավան - Յաղդան, Սիսիան - Դաստակերտ և Տաթև - Աղվանի  հատվածների ճանապարհաշինարարական աշխատանքները իրականացնելու համար
11:31
11 Օգոստոսի 2022
Ստացել են դեմքի, ազդրի, կրծքավանդակի վիրավորումներ. ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանի ԶՈւ–ի կողմից վիրավորված զինծառայողներին
Ստացել են դեմքի, ազդրի, կրծքավանդակի վիրավորումներ. ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանի ԶՈւ–ի կողմից վիրավորված զինծառայողներին
17:31
10 Օգոստոսի 2022
Կրակային դիրքում 19-ամյա զինծառայողի դի է հայտնաբերվել
Կրակային դիրքում 19-ամյա զինծառայողի դի է հայտնաբերվել
16:17
10 Օգոստոսի 2022
Երևան–Մեղրի միջպետական ճանապարհի փակ հատվածի երթևեկությունը վերականգնվել է
Երևան–Մեղրի միջպետական ճանապարհի փակ հատվածի երթևեկությունը վերականգնվել է