24 ժամով ամբողջությամբ կջրազրկվի Երևանի վարչական շրջաններից մեկը

15.05.2025, 10:32
Երևանի վարչական շրջաններից մեկն ամբողջությամբ կջրազրկվի 24 ժամով
24 ժամով ամբողջությամբ կջրազրկվի Երևանի վարչական շրջաններից մեկը

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի վարչական շրջաններից մեկն ամբողջությամբ կջրազրկվի 24 ժամով։ 

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մայիսի 15-ին 10:30-ից մինչև մայիսի 16-ը 10:30-ն կդադարեցվի Նորք-Մարաշ վարչական տարածքի ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։