24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում, Քասախի և Զովունու մի շարք հասցեներում

18.03.2025, 19:15
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում, Քասախի և Զովունու մի շարք հասցեներում
24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում, Քասախի և Զովունու մի շարք հասցեներում

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ 24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում, Քասախի և Զովունու մի շարք հասցեներում։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված,ս.թ. մարտի 20-ին ժամը 10.00-ից մինչև մարտի 21-ը ժամը 10.00-ն կդադարեցվի

Երևանի Դավթաշեն վարչական՝ Դավթաշեն 1-4 զանգվածների, Հ.Մելքումով փողոցի, Եղվարդի խճուղու, Դավթաշեն Ձոր-1 և Ձոր-2 թաղամասերի, Օլիմպավան և Reebok մարզահամալիրների, ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության շենքի,

Կոտայքի մարզի ՝ Զովունի գյուղի 21-26 փողոցների, Քասախ գյուղի Մուշ թաղամասի ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։