24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջանում և Մերձավան գյուղում
19.08.2024,
21:15
Երևանի երկու վարչական շրջանում և Մերձավան գյուղում վաղն ամբողջ օրը ջուր չի լինի

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի երկու վարչական շրջանում և Մերձավան գյուղում վաղն ամբողջ օրը ջուր չի լինի։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 20-ին ժամը 10.00-ից մինչև օգոստոսի 21-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
- Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Սիլիկյան թաղամասի,
- Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Հաղթանակ թաղամասի,
- Արմավիրի մարզի՝ Մերձավան գյուղի:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։