24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

24.02.2025, 10:40
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ 24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ փետրվարի 23-ին ժամը 17:30-ից մինչև փետրվարի 24-ը 17:30-ն կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի Աճեմյան 1, 2, 3 նրբանցքների, Աճեմյան 119-227 տների ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։