24 ժամ ջուր չի լինի Երևանի թաղամասերից մեկում և Կոտայքի մարզի որոշ հասցեներում

13.03.2023, 09:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի  թաղամասերից մեկում և Կոտայքի մարզի որոշ հասցեներում
24 ժամ ջուր չի լինի Երևանի  թաղամասերից մեկում և Կոտայքի մարզի որոշ հասցեներում
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի./Նովոստի-Արմենիա/. 24-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում և Կոտայքի մարզի որոշ հասցեներում։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մարտի 13-ին ժամը 10.00-ից մինչև մարտի 14-ը ժամը-10.00-ն կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:

Ն.Նորքի 4-րդ զանգվածի, 3-րդ զանգվածի Գայի պողոտայի 18, 20, 22, 24, 26, 28, 32, 3 զանգված Բաղյան 1, Բաղյան 1նրբանցք 6 շենքերի:

Կոտայքի մարզի Ջրվեժ Մայակ և Բանավան թաղամասերի, Ջրվեժ գյուղի 1և Մելքոնյան փողոցների ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», - նշվում է ընկերության հայտարարության մեջ։-0-