416.92
4.78
387.22
+27
Եղանակը Երևանում
Հայ

22–ամյա Լևոն Սահակյանի սպանության որոշ հանգամանքներ են պարզվել

15:45
24 Հոկտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Պատանի լրագրողների» դպրոցի տնօրեն Վ.Ղազարյանին՝ 22-ամյա Լևոն Սահակյանի սպանության համար, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, կատարված հանցագործության շարժառիթը։

22-ամյա բժշկի սպանության մեջ մեղադրվող Վահան Ղազարյանը փորձել է ինքնասպան լինել>>
 
2016 թվականի հոկտեմբերի 19-ին՝ ժամը 23:20-ին, ահազանգ է ստացվել, որ «ձախից կրծքավանդակի և աջից ազդրի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ «Արմենիա» ՀԲԿ բժշկական օգնության է դիմել 22-ամյա Լևոն Սահակյանը, ում վիրահատության ընթացքում պարզվել է, որ պատճառված վնասվածքների հետևանքով վնասվել է նրա սիրտը և թոքը:

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հոկտեմբերի 20-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանության փորձ) և ձեռնարկվել անհետաձգելի քննչական գործողություններ՝ երիտասարդի մարմնական վնասվածք ստանալու հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Պարզվել է հանցագործության դեպքի վայրը, որը հանդիսանում է «Պատանի լրագրողների» դպրոցի տնօրենի աշխատասենյակը, որտեղ կատարվել է զննություն, հարցաքննվել են կասկածյալը, ականատես վկան և մի շարք այլ անձինք, կատարվել առերես հարցաքննություն, քննչական փորձարարություն՝ կասկածյալի մասնակցությամբ։

Նախնական քննության տվյալներով՝ տուժողի նշանածը նախկինում համագործակցել է «Պատանի լրագրողների» դպրոցի հետ, սակայն խոստացված աշխատավարձը չվճարելու պատճառով առաջացել են տարաձայնություններ և աղջիկը դադարեցրել է համագործակցությունը։

Վարձատրության գումարն ամբողջությամբ վճարելու շուրջ տնօրենի հետ խոսել է Լևոն Սահակյանը։ Քննությամբ պարզվել է, որ դեպքի օրը ևս՝ հոկտեմբերի 19-ի երեկոյան, դպրոցի տնօրենին 22-ամյա երիտասարդը հանդիպել է՝ նշված հարցը քննարկելու համար, որը տեղի է ունեցել տնօրենի աշխատասենյակում։

Հանդիպման ընթացքում առաջացել է վիճաբանություն, որը վերածվել է քաշքշոցի, ինչի ժամանակ էլ երիտասարդին կտրող-ծակող առարկայով պատճառվել են մարմնական վնասվածքներ։

Վիճաբանությունից հետո երիտասարդն իր ավտոմեքենայով, ընկերոջ հետ միասին, գնացել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ նրա մոտ ախտորոշվել են կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներ։ Հոկտեմբերի 21-ի երեկոյան վարույթն իրականացնող մարմինը տեղեկացվել է, որ Լ.Սահակյանը ստացած վնասվածքներից մահացել է։

Դեպքի վայրի զննությամբ՝ տնօրենի աշխատասենյակում, բակում, հայտնաբերվել են արնանման հետքեր, տնօրենի աշխատասեղանի վրա՝ Լ.Սահակյանի հեռախոսահամարի գրառման թուղթ, իսկ պահարանի դարակում՝ արնանման հետքերով ծալովի դանակ։

Լևոն Սահակյանի վարած «Մերսեդես Բենց Ց 200» մակնիշի ավտոմեքենայի զննությամբ ևս ավտոմեքենայի վրա և սրահում հայտնաբերվել են արնանման հետքեր։ Վերցվել են փորձանմուշներ։ Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական, դատակենսաբանական և դատահետքաբանական համալիր փորձաքննություն:

Լևոն Սահակյանը ճանաչվել է տուժող։ Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ հոկտեմբերի 22-ին քննիչը որոշում է կայացրել՝ Վ.Ղազարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին եւ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով։ Նույն օրը միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։ Վ.Ղազարյանն իր ցուցմունքներում ընդունել է դանակով Լ.Սահակյանին հարվածելը. նրա մասնակցությամբ կատարված քննչական փորձարարության ժամանակ նա մատնացույց է արել այն աշխատասենյակը, որտեղ դանակով հարվածել է տուժողին։ Սակայն չի ընդունել սպանության համար առաջադրված մեղադրանքը:

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում շարունակվում է նախաքննությունը։ Կատարվում են մեծածավալ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:36
03 Հունիսի 2023
Բացօթյա շախմատային խաղաշար՝ Գաբրիել Սարգսյանի և 15 դպրոցականի միջև (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Բիբլոս Բանկ Արմենիան յուրահատուկ միջոցառում նվիրեց փոքրիկներին ու դպրոցականներին. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
19:37
02 Հունիսի 2023
Երևանի կենտրոնում փողոցներ են փակ լինելու. ոստիկանությունը զգուշացնում է
ՀՀ ոստիկանությունը զգուշացնում է, որ Երևանի կենտրոնում փողոցներ են փակ լինելու
16:17
02 Հունիսի 2023
Վարչապետի աշխատակազմը կեղծ լուրերի դեմ պայքարի ռազմավարություն է մշակում
Վարչապետի աշխատակազմը և «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ–ը մշակում են ֆեյք լուրերի դեմ պայքարի ռազմավարություն
15:59
02 Հունիսի 2023
Երևանում մեկնարկում են «Գինու օրերը» (ՖՈՏՈ)
Հունիսի 2, 3, 4-ին Երևանի Թումանյան, Սարյան և Մոսկովյան փողոցներում կանցկացվի ավանդական դարձած «Երևանի Գինու Օրեր» փառատոնը. ՖՈՏՈ
14:12
02 Հունիսի 2023
Չինաստանը 10 մլրդ դրամ կտրամադրի ՀՀ ամենամեծ հեռուստատեսային տաղավարի կառուցման համար. ի՞նչ տեսք կունենա տաղավարը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Չինաստանը 10 մլրդ դրամ կտրամադրի ՀՀ ամենամեծ հեռուստատեսային տաղավարի կառուցման համար. ի՞նչ տեսք կունենա տաղավարը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
11:54
02 Հունիսի 2023
Երևանի կենտրոնում մի շարք փողոցներ 3 օր փակ են լինելու (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. Երևանի կենտրոնում մի շարք փողոցներ 3 օր փակ են լինելու. ՍԽԵՄԱ
10:01
02 Հունիսի 2023
1975 թվի քարտեզով ՀՀ 29.800 քկմ մեջ մտնում են նաև Սոթք-Խոզնավար հատվածը. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ 1975 թվի քարտեզով ՀՀ 29.800 քկմ մեջ մտնում են նաև Սոթք-Խոզնավար հատվածի այն տարածքները, որոնք օկուպացվել են վերջին հարձակումների հետևանքով
22:28
01 Հունիսի 2023
Հնարավորություն ունեցանք անդրադառնալու բոլոր թեմաներին, որոնք քննարկել ենք մայիսին Բրյուսելում. Միշելը՝ հնգակողմ հանդիպման մասին
Միշելը նաև հայտարարել է, որ մտադիր է կրկին հրավիրել Ալիևին, Փաշինյանին, Շոլցին և Մակրոնին Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա Իսպանիայում
22:19
01 Հունիսի 2023
Սահմանազատում, տրանսպորտային, տնտեսական ենթակառուցվածքներ. ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Քիշնևում
Սահմանազատում, տրանսպորտային, տնտեսական ենթակառուցվածքներ. ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Քիշնևում
12:18
01 Հունիսի 2023
4 քննիչ է ձերբակալվել թմրանյութի շրջանառության կասկածանքով
Երևանում 4 քննիչ է ձերբակալվել թմրանյութի շրջանառության կասկածանքով