211 նոր ավտոբուսներն արդեն Երևանում են. Մարությանը մանրամասներ է ներկայացրել (ՎԻԴԵՈ)
14:38
26 Հոկտեմբերի 2021
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Փաստաթղթային որոշ գործընթացներից հետո նոր 211 ավտոբուսները կմտնեն երթուղի։
Այս մասին այսօր հայտարարել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Ավագանու նիստի ժամանակ։
Երևանի ներքաղաքային տրանսպորտը սպասարկելու համար ձեռքբերված 211 ավտոբուսներն ամբողջությամբ հասել են Երևան, Ավագանու նիստին հայտարարել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ պատասխանելով ավագանու անդամ Լեւոն Զաքարյանի հարցին:
Նա տեղեկացրել է, որ ավտոբուսները տեղափոխելուց ճանապարհին լուրջ միջադեպեր չեն եղել, միայն չորս-հինգ ավտոբուսներ որոշակիորեն վնասվել են:
Загружается новость ...
"Право"
Քաղաքապետը տեղեկացրեկ է, որ հանձնման-ընդունման, մաքսազերծմնան և փաստաթղթային մի քանի այլ գործընթացներից հետո ավտոբուսները պատրաստ կլինեն մտնելու երթուղի: Այս պահին նոր ավտոբուսների վարորդները դրանք օգտագործելու ուսուցում են անցնում նաև արտադրողի տրամադրած մասնագետների օգնությամբ:
«Իմ կողմից հստակ հանձնարարական կա՝ մաքսիմալ արագ կազմակերպել գործընթացը, որպեսզի հնարավորինս շուտ երևանցիները երթևեկեն նոր ավտոբուսներով», - ասել է քաղաքապետ Մարությանը:
Հիշեցնենք, որ 2020-ին Երևանի քաղաքային բյուջեի միջոցներով ձեռք է բերվել 100 կոմպակտ դասի ավտոբուս, դրանք ներկայումս սպասարկվում են: Եվս 211 հատ 8.6 մետրանոց ավտոբուս, կրկին համայնքի միջոցներով, ձեռք է բերվել 2021-ին:–0–
Ակադեմիական քաղաքում կկառուցվեն բնակելի տարածքներ, գիտահետազոտական կենտրոններ, սպորտային ենթակառուցվածքներ, այգի, ամֆիթատրոն՝ նախատեսված 50 հազար մարդու համար
Նախօրեից Երևանի փողոցներում և սոցցանցերի հայկական տիրույթում կրքերը չեն հանդարտվում՝ կապված քաղաքապետարանի կողմից Կասկադի տարածքում ծառերը հատելու մտադրության հետ