21–ամյա վանաձորցին սեռական հարաբերության փաստը չհրապարակելու սպառնալիքով ոսկեղեն է շորթել
17.03.2016,
11:16
21–ամյա վանաձորցի Կարենը սեռական հարաբերության փաստը չհրապարակելու սպառնալիքով ոսկեղեն է շորթել 20–ամյա աղջկանից։
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /Նովոստի–Արմենիա/. 21–ամյա վանաձորցի Կարենը սեռական հարաբերության փաստը չհրապարակելու սպառնալիքով ոսկեղեն է շորթել 20–ամյա աղջկանից։
ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության հաղորդմամբ` մարտի 15-ին Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները, շորթում կատարելու կասկածանքով, Վանաձորի Վարդանանց փողոցից բերման են ենթարկել 1994 թ. ծնված Կարեն Դ.-ին, ով խոստովանական բացատրություն է տվել։
Նա պատմել է, որ 2015 թ. սեպտեմբերին սեռական հարաբերություն է ունեցել 20-ամյա քաղաքացուհու հետ, որից հետո նշված փաստը չհրապարակելու սպառնալիքով՝ վերջինիցս պահանջել և շորթման միջոցով ստացել է նրա պարանոցի ոսկյա վզնոցը` կախազարդով:
Քաղաքացուհին հայտնել է, որ Կարեն Դ.-ն այս տարվա փետրվարի 22-ին, 23-ին, մարտի 1-ին և մարտի 8-ին, հետ վերադարձնելու պայմանով, խարդախությամբ իրենից վերցրել է ոսկյա 3 մատանի և 1 ոսկյա վզնոց, ու մինչ օրս չի վերադարձրել:
Հետաքննությունը շարունակվում է:–0–