2025թ․–ի առաջին եռամսյակում ՀՀ–ում գրանցվել է ՁԻԱՀ-ից մահվան 14 դեպք․ վիճակագրություն

19.05.2025, 12:05
2025թ․–ի առաջին եռամսյակում Հայաստանում գրանցվել է ՁԻԱՀ–ից մահվան 14 դեպք, որից 10-ը՝ արական (71%) և 4-ը՝ իգական (29%) սեռի շրջանում
2025թ․–ի առաջին եռամսյակում ՀՀ–ում գրանցվել է ՁԻԱՀ-ից մահվան 14 դեպք․ վիճակագրություն

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ 2025թ․–ի առաջին եռամսյակում Հայաստանում գրանցվել է ՁԻԱՀ–ից մահվան 14 դեպք, որից 10-ը՝ արական (71%) և 4-ը՝ իգական (29%) սեռի շրջանում, հայտնում է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը։ 

Կենտրոնի հաղորդմամբ, նույն ժամանակահատվածում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 129 դեպք, որից 99-ը՝ արական (77%), 30-ը՝ իգական (23%) սեռի շրջանում։

Բացի այդ, գրանցվել է ՁԻԱՀ-ի 44 դեպք, որից 38-ը՝ արական (86%) և 6-ը՝ իգական (14%) սեռի շրջանում: 

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը կարևորում է հանրության շրջանում ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի մասին իրազեկվածության մակարդակի բարձրացումը, ՄԻԱՎ-ի նկատմամբ հետազոտման խրախուսումը՝ կանխարգելելու ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի նոր դեպքերը։ 

«Մենք շարունակում ենք հիշեցնել ամենակարևորը՝ ՄԻԱՎ-ը դատավճիռ չէ, և վաղ հայտնաբերման և հակառետրովիրուսային պատշաճ բուժման դեպքում ՄԻԱՎ ունեցող անձը կարող է ապրել լիարժեք կյանքով՝ այնպես, ինչպես կապրեր ՄԻԱՎ չունենալու դեպքում», – նշվում է կենտրոնի հաղորդագրության մեջ։