2025թ․–ի հունվարի 1-ից բոլոր դեղատոմսերը կլինեն բացառապես էլեկտրոնային․ ԱՆ
31.01.2024,
15:41
ԱՆ–ից հայտնում են, որ 2025թ․–ի հունվարի 1-ից բոլոր դեղատոմսերը կլինեն բացառապես էլեկտրոնային
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը շարունակում է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ զբաղվող տնտեսվարողների հետ, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
«Տեխնիկական թվացող այս գործընթացի հիմքում մեր քաղաքացիների առողջությունն է, նպատակը` պացիենտներին որակյալ դեղերով ապահովելը, ինչպես նաև ինքնաբուժությունից ու գերդոզավորումից զերծ պահելը»,- կարևորելով այս բարեփոխումը` նշել է ԱՆ դեղորայքային քաղաքականության վարչության պետ Մարինե Հարությունյանը:
Բժշկի նշանակումից մինչև դեղատնից դուրսգրում` էլեկտրոնային դեղատոմսի ամբողջական հետագիծը ներկայացրել է Արմեդ էլեկտրոնային համակարգի ծրագրերի ղեկավարը` հավաստիացնելով, որ տնտեսվարողի համար որևէ դժվարություն կամ լրացուցիչ ծանրաբեռնվածություն չի առաջանալու, միայն պետք է, որ դեղատունը միացած լինի Արմեդ համակարգին, իսկ էլեկտրոնային համակարգում քայլերն առավել քան պարզ կլինեն:
Հանդիպմանը նաև առցանց մասնակցում էին տասնյակ դեղագետներ, դեղագործներ ու բուժաշխատողներ հանրապետության բոլոր մարզերից: Նրանց բարձրացրած հարցերն ու դիտարկումները հաշվի կառնվեն էլեկտրոնային առողջապահական համակարգն առավել ճկուն դարձնելու համար:
Քննարկումները շարունակվելու են:
Առողջապահության նախարարությունից հիշեցնում են, որ առաջիկա ամիսներին նախատեսվում է էլեկտրոնային դեղատոմսով դուրս գրել.

- անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող դեղերը
- հակավարակային (հակաբակտերիային,հակասնկային, հակամիկոբակտերիային, հակավիրուսային դեղերը, իմունային շիճուկներն ու իմունոգլոբուլինները),
- հորմոնային և միզոպրոստոլ դեղերը: