2024թ․–ին գրանցված հանցագործությունների թիվը ՀՀ-ում նվազել է 1,1%-ով․ ՆԳ նախարար
16.01.2025,
16:17
Նա նաև տեղեկացրեց, որ 10,7 տոկոսով աճել են ապօրինի շրջանառությունից դուրս բերված զենք-զինամթերքները

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ 2024թ․–ին գրանցված հանցագործությունների թիվը ՀՀ-ում նվազել է 1,1%-ով, տեղեկացրեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այսօր ասուլիսի ժամանակ։
«Սա նշանակում է, որ եղել է հետևողական աշխատանք ոստիկանության, իրավական համակարգի և այլ կառույցների կողմից, որը թույլ է տվել գրանցված հանցագործությունների վիճակագրությունում ի վերջո ապահովել նվազում 1,1 տոկոսով: Պիտի նկատենք, որ հանցավորության ընդհանուր կառուցվածքում 81,4 տոկոսը բաժին է հասնում ոչ մեծ և միջին ծանրության հանցագորոծություններին. սա նշանակում է, որ երկիրը առավելագույնս անվտանգ է», – ասաց Սարգսյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ 10,7 տոկոսով աճել են ապօրինի շրջանառությունից դուրս բերված զենք-զինամթերքները։