2023 թ.–ին Հայաստանում սպասվում է երկու կարևոր փոփոխություն. Փաշինյան

02.11.2022, 13:35
Փաշինյանն այսօր հայտնեց, որ 2023թ.–ին սպասվում է երկու կարևոր փոփոխություն
2023 թ.–ին Հայաստանում սպասվում է երկու կարևոր փոփոխություն. Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտնեց, որ 2023թ.–ին սպասվում է երկու կարևոր փոփոխություն։

«2023 թվականին Հայաստանում կստեղծվի Ներքին գործերի նախարարություն ու Արտաքին հետախուզական ծառայություն», – ասաց Փաշինյանն այսօր ԱԺ–ում։

Նրա խոսքով, երկու օրենսդրական փաթեթներն էլ առաջիկայում կընդունվեն կառավարության կողմից ու կուղարկվեն Ազգային ժողով։

«Արտաքին հետախուզական ծառայության ստեղծումը չափազանց կարևոր եմ համարում։ Բայց նաև ուզում եմ ասել, որ բազմաթիվ քննարկումների արդյունքում եկել ենք եզրակացության, որ Արտաքին հետախուզական ծառայության գործունեությունը մեր պետական կառավարչական հիմնարկների գործունեության տրամաբանության մեջ չպիտի լինի, այլապես իմաստը կկորցնի», - ասաց վարչապետը։–0–