631.65
7.19
519.28
+25
Եղանակը Երևանում
Հայ

2021 թ.–ին ՎՏԲ-Հայաստան Բանկի համար առաջնահերթ կլինեն հեռահար սպասարկման համակարգերի կատարելագործումը, հաճախորդների հետ փոխհամագործակցության արդյունավետության բարձրացումը

12:45
31 Դեկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր Տնօրեն Իվան Տելեգինն ամանորյա ուղերձ է հղել։

Ներկայացնում ենք ուղերձի տեքստն առանց փոփոխության։

«ՎՏԲ-Հայաստան Բանկի հարգելի հաճախորդներ և գործընկերներ, 2020 թվականը մեր հիշողության մեջ մնալու է որպես մարտահրավերներով և արագ զարգացումներով լի, նորի յուրացման և մեր արժեքային համակարգի վերանայման տարի:

Համավարակը ազդել է ռազմավարական այնպիսի նշանակություն ունեցող տնտեսական ոլորտների գործունեության վրա, ինչպիսիք են՝ արդյունաբերությունը, շինարարությունը, առևտուրը, զբոսաշրջությունը, ծառայությունների ոլորտը և բազմաթիվ այլ ոլորտներ: Այս պայմաններում Բանկի համար առաջնահերթ խնդիր դարձավ իր հաճախորդներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելը: Հայտարարված վարկային արձակուրդների շրջանակներում՝ Բանկը վերաձևակերպել է ֆիզիկական անձանց ավելի քան 160 հազ. վարկեր՝ 4,8 մլրդ ՀՀ դրամի չափով և կորպորատիվ հաճախորդների 1,3 հազ. վարկեր՝ 400 մլն. ՀՀ դրամ հետաձգված վճարումներով: Կարևոր է նշել, որ Բանկի հաճախորդների մեծ մասը, չնայած իրենց տրված վարկային արձակուրդների հնարավորությանը, կատարել են իրենց ամսական վճարումները՝ ստանդարտ ժամանակացույցով:

Միևնույն ժամանակ, Բանկն իր ակտիվ դերն ունեցավ ՀՀ կառավարության կողմից մշակված և COVID-19 համավարակի սոցիալական և տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված պետական ​​ծրագրերի շրջանակներում: 2020 թ.-ի ապրիլից մինչև հուլիս ամիս ընկած ժամանակահատվածում մեր Բանկի ընդարձակ մասնաճյուղային ցանցի միջոցով պետական ​​վճարումներ են ստացել աջակցության կարիք ունեցող ավելի քան 100 հազար ՀՀ քաղաքացիներ՝ 4.8 մլրդ ՀՀ դրամի չափով:

ՎՏԲ-Հայաստան Բանկը միացել է նաև ՀՀ կառավարության մի շարք ծրագրերին՝ ուղղված փոքր և միջին բիզնեսի աջակցմանը: Մասնավորապես, մենք սկսեցինք արտոնյալ վարկեր տրամադրել ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և «Ներդրումների աջակցության կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ:

Բանկն ակտիվ մասնակցություն է ունեցել գյուղատնտեսության վարկավորման ծրագրերում՝ որպես տնտեսության գերակա ոլորտներից մեկի, առաջարկելով իջեցված տոկոսադրույքներ  գյուղատնտեսական ձեռնարկություններին:

Մեր պատասխանատվությունն արտահայտվում է ոչ միայն բնակչության և տնտեսության ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հարցում, այլ նաև աշխատակիցների և հաճախորդների նկատմամբ հոգատարության դրսևորումներով: Ամբողջ տարվա ընթացքում մենք իրականացրել ենք մի շարք միջոցառումներ՝ Բանկի գլխամասային գրասենյակի և մասնաճյուղերի տարածքում COVID-19-ի տարածումը կանխելու նպատակով: Մարտ ամսից Գլխամասային գրասենյակի աշխատակիցների 40% -ը տեղափոխվել է հեռահար աշխատանքի, կազմակերպվել է աշխատակիցների COVID-19-ի հայտնաբերման շաբաթական թեստավորում: Մասնաճյուղերում հատուկ ուշադրություն է դարձվում սոցիալական հեռավորության պահպանմանը, պարբերաբար իրականացվում է տարածքների ախտահանում, տեղադրված են ախտահանիչ միջոցներ, օդազտիչներ, մուտքի մոտ հաճախորդներին տրվում են դիմակներ, իրականացվում է հաճախորդների ջերմաչափում:

Ներկա պահին ՎՏԲ-Հայաստան Բանկն ունի մասնաճյուղերի, բանկոմատների և հաճախորդների ինքնասպասարկման 24/7 գոտիների ամենալայն ցանցը Հայաստանի տարածքում:  Իրենց բանկային ծառայություններն են մատուցում ավելի քան 70 մասնաճյուղեր, որոնցից 28-ը գտնվում են Երևանում,  իսկ 45-ը՝ մարզերում: Բանկոմատների ընդհանուր թիվը տարեվերջին հասել է 198-ի, որոնցից 95-ը գտնվում են Երևանում, 103-ը՝ Հայաստանի մարզերում:

Երևանում գործում է փոքր և միջին բիզնեսի անհատական սպասարկման մասնագիտացված մասնաճյուղ, թվով երկու VIP-մասնաճյուղեր, ինչպես նաև Հիփոթեքային կենտրոն՝ իր տեսակով առաջին գրասենյակը ՀՀ բանկային համակարգում, որտեղ կարելի է ստանալ ոչ միայն անձնական մենեջերի մասնագիտական ​​խորհրդատվություն, այլ նաև համալիր լուծումներ Բանկի գործընկերներ կառուցապատողների, ապահովագրական ընկերությունների, դիզայներների, շինանյութի, կահույքի, սարքավորումների խանութների կողմից: Դեկտեմբերին մենք Հայաստանի կենտրոնական ավտոշուկայի տարածքում բացել ենք Ավտովարկավորման կենտրոն՝ դրանով իսկ խնայելով հաճախորդների ժամանակը ավտովարկ ձևակերպելիս:

Միևնույն ժամանակ, Բանկն ակտիվորեն զարգացնում է իր կողմից հեռահար սպասարկման հարթակները և 2020թ.-ին իր հաճախորդներին է առաջարկել ՀՀ բանկային շուկայում մի շարք նորարարություններ, այդ թվում՝ Բանկի կայքի անձնական էջի միջոցով քաղվածքներ ստանալու հնարավորություն, սպասարկման ոչ թղթային տեխնոլոգիաներ, կայքի և վճարային տերմինալների միջոցով արագ դրամական փոխանցումներ ստանալու հեռահար հնարավորություն, օնլայն վարկեր ձևակերպելու հնարավորություններ և այլն:

Մենք շարունակեցինք աշխատել հաճախորդների սպասարկման արդյունավետության և որակի բարելավման ուղղությամբ: Այս ուղղությամբ կարևոր քայլ էր CRM համակարգի ներդրումը, որը հնարավորություն է տալիս վերլուծել հաճախորդի տվյալները և պահպանել հաճախորդի հետ փոխհամագործակցության ողջ պատմությունը: Բացի այդ, ներդրվել է Բանկի բոլոր պրոդուկտների մասով միասնական օֆերտայի գաղափարը՝ սպասարկման գործընթացի օպտիմալացման նպատակով, ինչը հնարավորություն տվեց բարձրացնել գործառնությունների արագությունը և երկու անգամ կրճատել հաճախորդների հետ կնքված պայմանագրերի ծավալը:

2020 թվականին բանկն ընդլայնել է պրոդուկտների շրջանակը՝ կենտրոնանալով հաճախորդների կարիքների և համաշխարհային միտումների վրա: Այսպիսով, մենք առաջինը Հայաստանում, թողարկեցինք «Mastercard վճարային մատանի» պրոդուկտը՝ եզակի գաջեթ՝ ստեղծված տեխնոլոգիայի, ֆինանսների և օգտատերերի փորձի հիման վրա: Նաև, տարեվերջին Visa միջազգային համակարգի հետ համատեղ, թողարկեցինք երեխաների և դեռահասների համար նախատեսված Teens և Kids նոր վճարային քարտեր, որոնք մի շարք առավելություններ ունեն ինչպես երիտասարդ հաճախորդների, այնպես էլ նրանց ծնողների համար:

Քայլելով ֆինանսական շուկայի զարգացման միտումներին զուգահեռ՝ 2021 թվականին ՎՏԲ-Հայաստան Բանկը նախատեսում է ոչ միայն ուշադրություն դարձնել ավանդական բանկային գործիքներին, այլև ակտիվորեն զարգացնել տեխնոլոգիական բաղադրիչը: Մեզ համար առաջնահերթ խնդիրներ կլինեն հեռահար սպասարկման համակարգերի կատարելագործումը, հաճախորդների հետ փոխհամագործակցության արդյունավետության բարձրացումը և բիզնես գործընթացների օպտիմալացումը: Մասնավորապես, առաջիկայում մենք նախատեսում ենք բիոմետրիայի վրա հիմնված նույնականացման ներդրումը, ինչպես նաև SMS հաղորդագրությամբ գործարքների վերահսկման նոր մեխանիզմը:

ՎՏԲ-Հայաստան Բանկի սոցիալական գործունեության ամենակարևոր ուղղությունը երկրում առողջապահության, մշակույթի, սպորտի և կրթության զարգացմանն աջակցությունն է: Այս տարի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում մենք 23 մլն ՀՀ դրամ հատկացրեցինք ՀՀ Առողջապահության նախարարությանը՝ COVID-19-ի տարածման դեմ պայքարելու համար: Բանկը մասնակցել է նաև տարբեր հովանավորչական և բարեգործական ծրագրերի: Այս տարվա վերջին միջոցառումներից մեկը՝ Խարբերդի մասնագիտացված մանկատան 300 երեխաների համար Բանկի կողմից կազմակերպված ամանորյա տոնն էր:

ՎՏԲ-Հայաստան Բանկի թիմի անունից սրտանց շնորհակալություն եմ հայտնում Ձեզ՝ համագործակցության և վստահության համար: Սրտանց մաղթում եմ Ձեզ խաղաղություն, քաջ առողջություն և ֆինանսական բարեկեցություն: Թող Նոր տարին բերի Ձեզ միայն դրական փոփոխություններ:

Շնորհավոր 2021 թվական:

Հարգանքով,

ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն՝

Իվան Տելեգին»։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: Այս պահին ՌԴ–ում մեծությամբ երկրորդ «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում:–0–

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:58
10 Հունիսի 2021
S&P գործակալությունը վերանայել է Ամերիաբանկի հեռանկարը` սահմանելով այն «կայուն»
Ամերիկյան հեղինակավոր S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը վերանայել է Ամերիաբանկի հեռանկարը` սահմանելով այն «կայուն» նախկին «բացասականի» փոխարեն
17:25
10 Հունիսի 2021
Տեր–Պետրոսյանը չբացառեց կոալիցիայի ձևավորումը Քոչարյանի և Փաշինյանի հետ
Լևոն Տեր–Պետրոսյանը չբացառեց կոալիցիայի ձևավորումը Քոչարյանի և Փաշինյանի հետ
17:09
10 Հունիսի 2021
ՄԻԵԴ–ի որոշմամբ` Ադրբեջանը փաստաթղթեր է տրամադրել մայիսի 27–ին գերեվարված հայ զինծառայողների առողջական վիճակի, նրանց առաջադրված մեղադրանքների մասին
ՄԻԵԴ–ի որոշմամբ` Ադրբեջանը փաստաթղթեր է տրամադրել մայիսի 27–ին գերեվարված հայ զինծառայողների առողջական վիճակի, նրանց առաջադրված մեղադրանքների մասին
15:37
10 Հունիսի 2021
Ո՞վ է գաղտնի ձայնագրել Փաշինյանին և ինչու՞ է ձեռքերը լվացել Արարատ Միրզոյանը.ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Ո՞վ է գաղտնի ձայնագրել Փաշինյանին և ինչու՞ է ձեռքերը լվացել Արարատ Միրզոյանը.ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
13:16
10 Հունիսի 2021
ՀՅԴ ակցիայի մասնակիցները բերման ենթարկվեցին կառավարության շենքի մոտից, նրանք փորձում էին փողոց փակել
ՀՅԴ–ի ակցիայի մասնակիցները բերման ենթարկվեցին կառավարության շենքի մոտից
12:02
10 Հունիսի 2021
Կենսաթոշակները Երևանում, Գյումրիում և Վանաձորում հուլիսի 1-ից կվճարվեն անկանխիկ եղանակով
Կենսաթոշակները Երևանում, Գյումրիում և Վանաձորում հուլիսի 1-ից կվճարվեն անկանխիկ եղանակով
11:10
10 Հունիսի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 76 նոր դեպք, 167 մարդ առողջացել է, 4 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 76 նոր դեպք, 167 մարդ առողջացել է, 4 մարդ մահացել է
10:55
10 Հունիսի 2021
Ձեթ, տոմատի մածուկ, բրինձ. հրապարակվել են Գավառում սննդամթերքի տեսքով ընտրակաշառք բաժանելու կադրերը (ՎԻԴԵՈ)
Ձեթ, տոմատի մածուկ, բրինձ. հրապարակվել են Գավառում սննդամթերքի տեսքով ընտրակաշառք բաժանելու կադրերը.ՎԻԴԵՈ
23:39
09 Հունիսի 2021
Գավառում 8 ընտրողի որպես կաշառք տրվել են 7000 դրամի սննդամթերքի փաթեթներ
Գավառում 8 ընտրողի որպես կաշառք տրվել են 7000 դրամի սննդամթերքի փաթեթներ

20:40
09 Հունիսի 2021
Արդյոք ՀՀ քաղաքացիները կարո՞ղ են քվեարկել` գտնվելով երկրից դուրս. պարզաբանում է ՌԴ–ում ՀՀ դեսպանատունը
Արդյոք ՀՀ քաղաքացիները կարո՞ղ են քվեարկել` գտնվելով երկրից դուրս. պարզաբանում է ՌԴ–ում ՀՀ դեսպանատունը
20:20
09 Հունիսի 2021
Սերժ Սարգսյանը հրապարակեց Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ խոստացված ձայնագրությունը (ՎԻԴԵՈ)
Սերժ Սարգսյանը հրապարակեց Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ խոստացված ձայնագրությունը.ՎԻԴԵՈ
19:37
09 Հունիսի 2021
Փաշինյանը վենդետա է սկսել, պետական աշխատողներին սպառնում են, Ալեքսանյանն էլ չի կողմնորոշվում. ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը վենդետա է սկսել, պետական աշխատողներին սպառնում են, Ալեքսանյանն էլ չի կողմնորոշվում. ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ