555.06
6.72
478.42
+17
Եղանակը Երևանում
Հայ

2021թ.–ի 3–րդ եռամսյակում կստուգվեն 40–ից ավել կաթնամթերք արտադրող ընկերություններ.տեսչական մարմին

14:10
04 Օգոստոսի 2021

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Սննդի անվտանգության տեսչական մարմինը պլանավորում է 2021թ.–ի երրորդ եռամսյակում իրականացնել ստուգումներ 40-ից ավել կաթնամթերք արտադրող ընկերություններում։

Այս մասին ասաց ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության պետ Վահե Դանիելյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։

«Կիրականացվեն ստուգումներ ինչպես մեծ, այնպես էլ փոքր և միջին արտադրողների մոտ։ Ինչպես նաև ստուգումներ կիրականացվեն պաղպաղակ, պանիր արտադրող կազմակերպություններում», – ասաց Դանիելյանը։

Նա պարզաբանեց նաև, թե ինչպես է ընտրվում ստուգման ենթակա կազմակերպությունը։

«Ինչ վերաբերում է ընտրությանը, մենք ռիսկերի վրա հիմնված մեթոդաբանություն ունենք, և, ըստ դրա, որոշում ենք, թե որ տնտեսվարողների մոտ է ռիսկն ավելի բարձր, և ընտրում ենք այդ տնտեսվարողներին»,- նշեց սննդամթերքի անվտանգության վարչության պետը:

Մասնագետն անդրադարձավ նաև այն խնդրին, թե ինչու շատ հաճախ մինագամից չեն կասեցնում փոքր ու միջին արտադրամասերի գործունեությունը:

Նրա խոսքով՝ դա բերելու է տնտեսական կոլապսի, ինչպես նաև պարենային անվտանգության հետ կապված խնդիրների: Այդ պատճառով իրենք փուլային են իրականացնում այդ հարցերը, բայց, միևնույն ժամանակ, իրենց համար առաջնային է մարդու կյանքին և առողջությանը վնաս հասցվող խնդիրների շուտափույտ բացահայտումը:

«Չպետք է մոռանանք, որ մենք գործ ունենք մարդկային գործոնի հետ, և ցանկացած դեպքում, խախտումներ կարող են լինել թե´ մեծերի, թե´ փոքրերի մոտ: Մեծերը մեզ համար ռիսկային են այնքանով, որ չնայած եղած սանիտարահիգիենիկ բավարար պայմանների, իրենց դեպքում ռիսկային է իրացումը, որն էլ ստիպում է ուշադրության կենտրոնում պահել»,-պարզաբանեց փորձագետը:

Դանիելյանը նաև նշեց, որ հայտնաբերված խախտումները բազմաթիվ են և բազմաբնույթ:

«Արձանագրվում են սանիտարահիգիենիկ նորմերի անհամապատասխանություն, վ տանգավոր սննդամթերքի արտադրություն, արտադրական տարածքների ոչ պատշաճ վիճակ, մաքրման, ախտահանման աշխատանքների թերի իրականացում, հանդերձարանների ոչ պատշաճ կահավորանք, սանհանգույցների բացակայություն կամ ոչ պատշաճ վիճակ, որոնցով պայմանավորված էլ ստիպված ենք լինում կասեցնել արտադրական գործընթացը», – ասաց Դանիելյանն`ընդգծելով, որ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով սահմանված են տուգանքներ, և սահմանափակումներին զուգահեռ կիրառվում են նաև վարչական պատասխանատվության միջոցներ:

Անդրադառնալով օրեր առաջ «Բանդիվան Կաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի (պանիր) և մսամթերքի արտադրական գործընթացի կասեցմանը՝ մասնագետը նշեց, կաթնամթերքի արտադրության գործընթացի կասեցումը դադարեցվել է խախտումները վերացնելու հիմքով, իսկ մսամթերքի արտադրամասի գործունեությունը դեռևս կասեցման  փուլում է:

Հիշեցնենք, որ հուլիսի 23–ին տեսչական մարմինը կասեցրեց «Բանդիվան Կաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի (պանիր) և մսամթերքի արտադրամասերի գործունեությունը հայտնաբերված կոպիտ խախտումների պատճառով։ Ստուգման ընթացքում պարզվել է, որ կաթնամթերքի արտադրամասի սարքավորումները ժանգոտված են, պանրի աղաջրերի համար նախատեսված ավազանները, սրահի պատերը, հատակը պատված են բորբոսով, մսամթերքի արտադրամաում տեխնոլոգիական գործընթացը չի կազմակերպվում այնպես, որ բացառվի հումքի և կիսապատրաստվածքների հանդիպակաց հոսքը պատրաստի սննդամթերքի հետ, չկան լվացարաններ և սանհանգույց: Օրերս անց` հուլիսի 29–ին, կաթնամթերքի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է։–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:56
15 Հոկտեմբերի 2021
ՍՇՎ է տարածված. Երևանի պոլիկլինիկաները կսահմանեն հերթապահություն մինչև 18 տարեկանների համար
ՍՇՎ է տարածված. Երևանի պոլիկլինիկաները կսահմանեն հերթապահություն մինչև 18 տարեկանների համար, հրապարակվել են աշխատանքի ժամերն ու հեռախոսահամարները
18:05
15 Հոկտեմբերի 2021
Ադրբեջանը կրակ է բացել Երասխի և այդ հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ.ՊՆ
Ադրբեջանը կրակ է բացել Երասխի և այդ հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով այրվել են անասնագոմն ու խոտի դեզերը
14:26
15 Հոկտեմբերի 2021
Հայաստանը պատրաստ է ավարտել ականապատ տարածքների քարտեզների փոխանցումը Ադրբեջանին և սպասում է բոլոր հայ գերիների վերադարձին.Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է ավարտել ականապատ տարածքների քարտեզների փոխանցումը Ադրբեջանին և սպասում է բոլոր հայ գերիների վերադարձին
12:57
15 Հոկտեմբերի 2021
Վերջին լուրերը սահմանից. Ադրբեջանը զոհ ունի՞, ռուս խաղաղապահները մտահոգ են (ՎԻԴԵՈ)
Վերջին լուրերը սահմանից. Ադրբեջանը զոհ ունի՞, ռուս խաղաղապահները մտահոգ են.ՎԻԴԵՈ
11:46
15 Հոկտեմբերի 2021
Ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
Հանրապետության տարածքում ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
11:32
15 Հոկտեմբերի 2021
Հերթական հակառեկորդը. նախօրեին հաստատվել է կորոնավիրուսի 1765 դեպք, 881 մարդ առողջացել է, 38 մադ մահացել է
Հերթական հակառեկորդը. նախօրեին հաստատվել է կորոնավիրուսի 1765 դեպք, 881 մարդ առողջացել է, 38 մադ մահացել է

21:37
14 Հոկտեմբերի 2021
Ծննդկանը մահացել է covid-ից, Արցախից կրակե՞լ են, Իրանի համբերությունն էլ սպառվում է.ՇՏԱՊ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Ծննդկանը մահացել է covid-ից, Արցախից կրակե՞լ են, Իրանի համբերությունն էլ սպառվում է.ՇՏԱՊ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
15:39
14 Հոկտեմբերի 2021
«Ո՞նց տենց շուտ սարքեցինք վակցինան, եթե մյուսների համար տասնյակ տարիներ են ծախսել։ Բա մի տասը տարի պետք չի՞ փորձարկել».ԱՆ–ն պատասխանում է բնակչությանը հուզող հարցերին
«Ո՞նց տենց շուտ սարքեցինք վակցինան, եթե մյուսների համար տասնյակ տարիներ են ծախսել։ Բա մի տասը տարի պետք չի՞ փորձարկել».ԱՆ–ն պատասխանում է բնակչությանը հուզող հարցերին
14:44
14 Հոկտեմբերի 2021
Արական սեռի քաղաքացիներին անձնագրերը կտրամադրվեն ոչ թե մինչև 18, այլ մինչև 19 տարին լրանալը.կառավարության որոշում
Կառավարության որոշմամբ, արական սեռի քաղաքացիներին անձնագրերը կտրամադրվեն ոչ թե մինչև 18, այլ մինչև 19 տարին լրանալը
12:15
14 Հոկտեմբերի 2021
Հայաստանը չի վարում բանակցություններ միջանցքի մասին, բայց պատրաստ է բացել իր ուղիներն Ադրբեջանի և Թուրքիայի միջև փոխադրումների համար.ԱԽ քարտուղար
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանը չի վարում բանակցություններ միջանցքի մասին, բայց պատրաստ է բացել իր ուղիներն Ադրբեջանի և Թուրքիայի միջև փոխադրումների համար
11:04
14 Հոկտեմբերի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 1589 նոր դեպք, 754 մարդ առողջացել է, 29 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 1589 նոր դեպք, 754 մարդ առողջացել է, 29 մարդ մահացել է
22:55
13 Հոկտեմբերի 2021
Հայաստանում COVID-19-ից ծննդկան է մահացել.նախարար
Հայաստանում COVID-19-ից ծննդկան է մահացել