526.02
7.42
477.46
+4
Եղանակը Երևանում
Հայ

2016թ. ապրիլյան պատերազմի իրադարձությունների քննության արդյունքները բաց չեն լինելու

21:10
05 Հունիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի./Նովոստի–Արմենիա/. 2016 թվականի Արցախի ապրիլյան քառօրյա պատերազմի քննության արդյունքները ոչ բոլորին են հասանելի լինելու, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Մեր աշխատանքը փակ է լինելու։ Կխնդրեմ չվիրավորվել։ Պարբերաբար ինչ–որ հրապարակումներ կլինեն, որպեսզի մարդկանց մտքերում զանազան լուրեր և կասկածներ չլինեն»,– չորեքշաբթի ասաց նա խորհրդարանում։

Քոչարյանը հավաստիացրեց, որ կգտնվի հանձնաժողովի գործունեության ուղղության մասին հանրությանն իրազեկելու ձևաչափ։ «Ի վերջո զեկույցները բաց կլինեն, բայց դրանցում կարող են լինել այդպիսի թեմաներ, ինչն ազգային անվտանգության տեսանկյունից դրանց հետ ծանոթանալու լիազորություններ կարող են ունենալ սահմանափակ թվով մարդիկ»,– ասաց նա։

Պատգամավորը կոչ արեց զերծ մնալ հապշտապ եզրակացություններից, որովհետև քննության արդյունքները, հնարավոր է, ցույց տան, որ «ոչինչ չի եղել, թեև այդպես չի լինի»։

Загружается новость ... "Право"

Նա նաև պատասխանեց «ինչու՞ այս քննությունը վարում ոչ թե փորձագիտական, այլ քաղաքական հանձնաժողով» հարցին։ Այդ կապակցությամբ Քոչարյանն ասաց, որ փորձագետներին պետք էր քննությանը ներգրավել դեռևս 2016 թվականին այն ժամանակի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով։

«Բայց մենք տեսանք, որ որոշ պաշտոնատար անձինք ժամանակավորապես հեռացվել են, և հարցերին պատասխանող որևէ նորմալ քննություն չի անցկացվել։ Երեկ չէ առաջին օրը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասել է, որ ապրիլյան պատերազմից հետո անցկացվել են ինչ–որ քննություններ խիստ գաղտնի ռեժիմով»,– ասաց պատգամավորը։

Նրա խոսքով, հայտնի չէ, թե ով է տիրապետում այդ տեղեկությանը և ինչ եզրակացություն է արվել այդ հետաքննության արդյունքներով։ -0-


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:21
13 Նոյեմբերի 2019
Փաշինյան. «Կպառկեցնենք ասֆալտին և կտանք պատին, հանկարծ մտքներով չանցնի, որ որևէ մեկը կարող է միջնորդավորված ձևով պատգամավորի սպառնալ» (ՎԻԴԵՈ)
«Կպառկեցնենք ասֆալտին և կտանք պատին, հանկարծ մտքներով չանցնի, որ որևէ մեկը կարող է միջնորդավորված ձևով պատգամավորի սպառնալ», – այսօր ԱԺ–ում հայտարարել է Փաշինյանը։
19:00
13 Նոյեմբերի 2019
Յուրի Ջորկաեֆը պատրաստ է աջակցել հայկական դպրոցներում սպորտի զարգացմանը (ՖՈՏՈ)
Յուրի Ջորկաեֆը պատրաստ է աջակցել հայկական դպրոցներում սպորտի զարգացմանը:
17:25
13 Նոյեմբերի 2019
Տարեկան մոտ 250մլն դրամ. ԱՆ–ն նախատեսում է իրականացնել պետական ծրագիր կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար
Տարեկան մոտ 250մլն դրամ. ԱՆ–ն նախատեսում է իրականացնել պետական ծրագիր կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար:
15:57
13 Նոյեմբերի 2019
«Հալալ է, Պետրոսյան Գևորգի ցավը տանեմ». Ծառուկյանը մեկնաբանել է Գևորգ Պետրոսյանի ելույթն ԱԺ–ում (ՎԻԴԵՈ)
«Հալալ է, Պետրոսյան Գևորգի ցավը տանեմ». Ծառուկյանը մեկնաբանել է Գևորգ Պետրոսյանի ելույթն ԱԺ–ում:
15:43
13 Նոյեմբերի 2019
12 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
12–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։
14:11
13 Նոյեմբերի 2019
Որպես անհետ կորած որոնվող 31–ամյա կինը հայտնաբերվել է
Որպես անհետ կորած որոնվող 31–ամյա Մայա Ժիդկովան հայտնաբերվել է։
13:27
13 Նոյեմբերի 2019
ԵՊՀ դասախոսները մեկօրյա նախազգուշական գործադուլ են հայտարարել (ՎԻԴԵՈ)
ԵՊՀ դասախոսները մեկօրյա նախազգուշական գործադուլ են հայտարարել:
11:44
13 Նոյեմբերի 2019
Երևանում երթուղայինի վարորդները հրաժարվել են սպասարկել հաշմանդամություն ունեցող քաղաքացուն. քաղաքապետարանն արձագանքել է (ՖՈՏՈ)
Մարդ լինելն առողջությանը վնաս չէ. Երևանի քաղաքապետարանն արձագանքել է Facebook–ում իր խնդրի մասին ահազանգող քաղաքացուն։
10:45
13 Նոյեմբերի 2019
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի կտրուկ նվազում, Երևանում սառնամանիքներ են լինելու
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի կտրուկ նվազում, Երևանում սառնամանիքներ են լինելու:
08:00
13 Նոյեմբերի 2019
Երեքշաբթի` նոյեմբերի 12–ի առավել ուշագրավ նորությունները
Ներկայացնում ենք երեքշաբթի` նոյեմբերի 12–ի առավել ուշագրավ նորությունները։
21:54
12 Նոյեմբերի 2019
Փաստաբանների պալատի 2 անդամների կողմից առանձնապես խոշոր գումար հափշտակելու դեպք է բացահայտվել (ՎԻԴԵՈ)
Փաստաբանների պալատի 2 անդամների կողմից առանձնապես խոշոր գումար հափշտակելու դեպք է բացահայտվել:
19:01
12 Նոյեմբերի 2019
Երևանում առևտրական կինը ոստիկաններին է հանձնել Rolex ժամացույցը, որը գողացել էին պատգամավորի մեքենայից
Զավեշտալի պատմություն. Երևանում առևտրական կինը ոստիկաններին է հանձնել Rolex ժամացույցը, որը գողացել էին պատգամավորի մեքենայից: