429.84
4.38
403
+9
Եղանակը Երևանում
Հայ

Թուրքիան պարտվել է, իսկ Հայաստանը շարունակում է բարգավաճել. Ալեքսիս Օհանյան

15:41
25 Ապրիլի 2016

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ամերիկահայ գործարար, Reddit կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն ասել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարը չի դադարելու։ Այդ մասին նա գրառում է կատարել Facebook սոցիալական ցանցի իր էջում։

«Հայոց ցեղասպանությունից 101 տարի անց, մենք դեռևս պայքարում ենք դրա ճանաչման համար: Մենք կանգ չենք առնի: Այսօր (ապրիլի 24) իմ ծննդյան օրն է, և դա կենդանի ապացույցն է նրա, որ Թուրքիան պարտություն է կրել, և մեր ժողովուրդը, շնորհիվ մեր նախահայրերի, շարունակում է բարգավաճել ողջ աշխարհում», - գրել է 33-ամյա գործարարը:

«Շնորհակալություն նրանց, ովքեր տառապեցին մեզնից առաջ»,– ավելացրել է Օհանյանը` նշելով, որ մեկ տարի առաջ իր հոր և պապիկի հետ զրույցների հիման վրա Reddit կայքում հրապարակել է իր պապի կյանքի պատմությունը, ում հաջողվել է փրկվել Ցեղասպանության տարիներին։

«Հղումն իմ էջում է», - ավելացրել է նա:

Ալեքսիսի պապի` Ջոն Օհանյանի ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ Հարփութից (այլ անվանումը` Խարբերդ, այժմ` թուրքական Էլյազիգ):

Forbes ամսագիրն Ալեքսիս Օհանյանին շնորհել է «Ինտերների քաղաքապետ» կոչումը և երկու տարի շարունակ ընդգրկել է նրա անունը իր «30 Under 30» ցուցակում` որպես բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության ակնառու ներկայացուցիչ: 2013 թ.-ին Wired ամսագիրը անվանել է նրան «նորարարության առաջատար»:

Reddit–ը լրատվական սոցիալական կայք 2005 թվականին ստեղծել են Սթիվ Հաֆմանը և Ալեքսիս Օհանյանը, կայքում գրանցված օգտատերերը կարող են տեղադրել ինտերնետում իրենց հավանած որևէ տեղեկատվության հղումը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:18
31 Հոկտեմբերի 2023
Արդշինբանկն արժանացել է Հայաստանի «Լավագույն կորպորատիվ» և «Լավագույն ESG-Բանկ»անվանակարգերին Euromoney ամսագրի կողմից
Euromoney բրիտանական ֆինանսական ամսագիրը Արդշինբանկին շնորհել է ևս 2 անվանակարգ՝ Best corporate bank» և «Best Bank for ESG»  
16:07
31 Հոկտեմբերի 2023
Ժամանավորապես կսահմանափակվի Երևանը մարզերից մեկին կապող ճանապարհի երթևեկը
Ժամանավորապես կսահմանափակվի Երևանը մարզերից մեկին կապող ճանապարհի երթևեկը
15:30
31 Հոկտեմբերի 2023
Երասխի մետաղաձուլական գործարանը կկառուցվի մոտակա այլ վայրում․ Քերոբյան
Անդրադառնալով հարցին, թե արդյոք կառուցվող գործարանի վայրի տեղափոխություն լինելու է, Քերոբյանը կարճ պատասխանել է․ «Մոտակայքում»
15:24
31 Հոկտեմբերի 2023
Վաղվանից երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի երկու առանցքային փողոցներում (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն․ վաղվանից երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի երկու առանցքային փողոցներում․ ՍԽԵՄԱ
15:15
31 Հոկտեմբերի 2023
Արձանագրվում է ՍՇՎ–ի ակտիվություն․ ԱՆ–ն հիվանդությունը կանխարգելելու խորհուրդներ է տալիս
Հայաստանում արձանագրվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվություն
13:23
31 Հոկտեմբերի 2023
5,5 մլրդ դրամ կհատկացվի Երևանի մետրոյի վերանորոգման և նոր կայարանի շինարարության համար
5,5 մլրդ դրամ կհատկացվի Երևանի մետրոյի վերանորոգման և նոր կայարանի շինարարության համար
12:36
31 Հոկտեմբերի 2023
Գյումրիում մեկնարկել է սոցիալական բնակարանների կառուցման նոր ծրագիրը
Գյումրու «Մսի կոմբինատ» թաղամասում տրվել է սոցիալական բնակարանների կառուցման նոր ծրագրի մեկնարկը
11:02
31 Հոկտեմբերի 2023
Այսօր մինչև երեկոյան 8–ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
10:00
31 Հոկտեմբերի 2023
ԵԽ–ն Հայաստանին կտրամադրի աջակցության համալիր փաթեթ
ԵԽ–ն Հայաստանին կտրամադրի աջակցության համալիր փաթեթ
22:16
30 Հոկտեմբերի 2023
Սերգեյ Սմբատյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. հատուցվել է Հայաստանին պատճառված վնասի մի մասը՝ 208 մլն դրամը
Սերգեյ Սմբատյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. հատուցվել է Հայաստանին պատճառված վնասի մի մասը՝ 208 մլն դրամը
15:28
30 Հոկտեմբերի 2023
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի Սարալանջի և Դավթաշեն–Աշտարակ խճուղիներում (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն․ երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի Սարալանջի և Դավթաշեն–Աշտարակ խճուղիներում․ ՍԽԵՄԱ