ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում սեպտեմբերի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 188 նոր դեպք, ընդհանուր` 44649։
Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Նշենք, որ սեպտեմբերի 4–ին գրանցվել էր 190 նոր դեպք։
Կորոնավիրուսից առողջացումների թիվը կազմում է 39823: Փաստացի բուժվում է 3656 պացիենտ։ Ընդհանուր թեստերի թիվը՝ 215810 (+2166): Մահացել է, ցավոք, 895 մարդ (+ 4):–0–