441.06
4.43
403.38
-2
Եղանակը Երևանում
Հայ

178 մլն դրամի չափով հարկային պարտավորությունից խուսափելու փաստով քրեական գործ է հարուցվել

11:19
24 Մայիսի 2018

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով շահութահարկը և ԱԱՀ-ը թաքցնելու դեպքի առթիվ, հաղորդում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչության հետաքննության բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ «ՍԹ...» ՍՊ ընկերությունը 2016թ. հունիսին 2 պայմանագիր է կնքել «Ս... Քորփորեյշն» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի հետ «Մ1 Թալինից Գյումրի ճանապարհի վերակառուցում և բարելավում» ծրագրի շրջանակներում խորհրդատվական ծառայություններ մատուցելու վերաբերյալ: Մատուցած ծառայությունների դիմաց 2016թ. դեկտեմբերից մինչև 2017թ. հունիսն ընկած ժամանակահատվածում դուրս է գրել ընդահուրը 717.1 մլն դրամի չափով թվով 4 հարկային հաշիվ՝ ներառյալ ԱԱՀ-ն:

Պարզվել է նաև, որ «ՍԹ...» ՍՊ ընկերությունը 2016-2017թթ. ժամանակահատվածում ունեցել է մեկ բնապահպանի, մեկ հնեագետի, և երկու սոցիոլոգի հաստիքներ, որոնցից բնապահպանի և սոցիոլոգի հաստիքներ ունի նաև «Ս... Քորփորեյշն» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղը:

Բացի այդ, «ՍԹ...» ՍՊԸ-ն իր հերթին 2016-2018թթ. ընկած ժամանակահատվածում խորհրդատվական ծառայություններ է ստացել «Գ... Քոնսալթինգ» ՍՊԸ-ից, իսկ 2017-2018թթ. ժամանակահատվածում՝ նաև «Էմ-Էս Ք...» ՍՊԸ-ից, որոնք հանդիսացել են շրջանառության հարկ վճարողներ: Վերջիններիս ներկայացրած շրջանառության հարկի հաշվարկներում արտացոլված շրջանառություններն ամբողջությամբ ձևավորվել են «ՍԹ...» ՍՊԸ անվամբ դուրս գրված հաշվարկային փաստաթղթերում արտացոլված շրջանառությունից: Բացի այդ, «Գ... Քոնսալթինգ» և «Էմ-Էս Ք...» ՍՊԸ-ները, ունենալով մեկական վարձու աշխատողներ՝ 86.300 և 86.900 դրամ միջին աշխատավարձով, մատուցել են համապատասխանաբար 82.000.000 և 46.000.000 դրամի խորհրդատվական ծառայություններ, որի պայմաններում ընկերությունների շահութաբերությունը կազմել է շուրջ 98% և 97%:

Պարզվել է նաև, որ «ՍԹ...», «Գ... Քոնսալթինգ» և «Էմ-Էս Ք...» ՍՊԸ-ների հաշվապահական հաշվառումն իրականացվում է մեկ՝ «Է. Է. Բ. ՍԵՆԹԵՐ» ՍՊԸ-ի կողմից:

Վերոնշյալը հիմնավոր կասկած է առաջացրել, որ «ՍԹ...» ՍՊԸ կողմից «Ս... Քորփորեյշն» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի անվամբ թվով 4 հարկային հաշիվները դուրս են գրվել առանց ծառայություններ մատուցելու և հանդիսանում են «անապրանք» փաստաթղթեր:

2018թ. մայիսի 10-ին ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակիցների կողմից վերլուծվել են «Ս...Քորփորեյշն» ՍՊԸ-ի հայաստանյան մասնաճյուղի և «ՍԹ...» ՍՊԸ միջև կատարված գործարքները, ըստ որի արդյունքների խորհրդատվական ծառայությունների դիմաց ստացված թվով 4 հարկային հաշիվներն «անապրանք» հանդիսանալու պարագայում «Ս... Քորփորեյշն» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից պետական բյուջե լրացուցիչ վճարման ենթակա պարտավորությունները կազմում են 59.100.000 դրամ շահութահարկ և 119.500.000 դրամ ավելացված արժեքի հարկ:

Ելնելով այն հանգամանքից, որ նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված տվյալներում առերևույթ առկա է առանձնապես խոշոր չափերով հարկերի վճարումից խուսափելու հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչությանը։–0– 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:06
12 Մարտի 2024
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
21:15
12 Մարտի 2024
Կիևյան կամուրջն ամբողջությամբ նորոգվում է․ նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է (ՎԻԴԵՈ)
Կիևյան կամրջի ամբողջական նորոգումը կպահանջի շուրջ կես տարի, նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է. ՎԻԴԵՈ
21:06
12 Մարտի 2024
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
14:40
12 Մարտի 2024
Եթե չպատասխանեն մեր հարցին, դուրս կգանք ՀԱՊԿ-ից․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարեց, որ եթե ՀԱՊԿ–ում չպատասխանեն Հայաստանի հարցին, ՀՀ–ն դուրս կգա ՀԱՊԿ–ից․ ՎԻԴԵՈ
13:01
12 Մարտի 2024
Չեմ բացառում, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից․ վարչապետ
Փաշինյանի խոսքով, միշտ եղել է խոսակցություն, որ կարող է տարածքների փոփոխություն արվել
12:36
12 Մարտի 2024
Երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարեց, որ երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել, չի կարող լինել Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին
12:24
12 Մարտի 2024
Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման
Երեքշաբթի Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է ընթանում՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման
10:14
12 Մարտի 2024
ԿԳՄՍՆ–ն մեկնաբանել է կոնսերվատորիայի հնարավոր փակման շուր սկանդալային տեղեկությունները
ԿԳՄՍՆ–ն հանդես է եկել պարզաբանմամբ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի փակման մասին շրջանառվող լուրերի կապակցությամբ
09:54
12 Մարտի 2024
ԱՄՆ-ն 52 միլիոն դոլար կհատկացնի Հայաստանում ժողովրդավարության ու տնտեսության ամրապնդմանը
Միացյալ Նահանգները ցանկանում է 52 միլիոն դոլար հատկացնել Հայաստանում ժողովրդավարության ու տնտեսության ամրապնդման համար
21:15
11 Մարտի 2024
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար (ՎԻԴԵՈ)
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար․ ՎԻԴԵՈ