16 անձանց կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան իշխանությունը զավթելու փորձի գործով. հայտնի են անունները

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայտնի են այն անձանց անունները, որոնց նկատմամբ ՔԿ-ն ավելի վաղ միջնորդություն է ներկայացրել դատարան կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին:
«Լուրերը» հրապարակում է այդ անձանց անունները․
1. Վազգեն Գալստանյան (Բագրատ Սրբազան)
2. Տիգրան Գալստյան
3. Արման Իսրայելյան
4. Իգոր Սարգսյան
5. Կարո Օկումուշյան
6. Արսեն Ղազարյան
7. Արա Ռոստոմյան
8. Աղվան Արշակյան
9. Հայկ Շահնազարյան
10. Տիգրան Թոփալյան
11. Լիդյա Մանթաշյան
12. Դավիթ Գալստյան
13. Հրայր Հակոբյան
14. Արմեն Ալեքսանյան
15. Մովսես Շարբաթյան
16. Միհրան Մախսուդյան
Հիշեցնենք՝ քննիչի միջնորդության հիման վրա հսկող դատախազի կողմից որոշումներ են կայացվել 16 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։ ՔԿ-ն 16 անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել դատարան։
Նշենք, որ այսօր առավոտից իրավապահները գործողություններ են իրականացնում ընդդիմադիրների բնակարաններում, այդ թվում՝ Բագրատ Սրբազանի տանը։
Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր Ֆեյսբուքյան էջում կիսվել է Civic am կայքից «Ընդդիմության հեղաշրջման պլանը» վերնագրով pdf ֆայլով։
Մասնավորապես, փաստաթղթում շարադրվում են գործողություններ, որոնք ենթադրաբար պետք է հանգեցնեն Նիկոլ Փաշինյանի ռեժիմի հեռացմանը և նոր իշխանական համակարգի փուլային անցմանը։
Այսօր Քննչական կոմիտեն հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։