415.04
4.83
385.94
+18
Եղանակը Երևանում
Հայ

15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով քրեական հետապնդում է հարուցվել զորամասի ինժեներական ծառայության պետի նկատմամբ

11:17
17 Փետրվարի 2023
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Դատախազը, ուսումնասիրելով Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական վարույթի նյութերը, 2023 թվականի փետրվարի 16-ին, իր նախաձեռնությամբ ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության պետ Տ.Ղ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

«Զորամասի ինժեներական ծառայության պետ Տ.Ղ.-ն, պատասխանատու լինելով իրեն վստահված ստորաբաժանման նյութական ապահովման համար, պարտավոր լինելով հասնել սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով և նյութական այլ միջոցներով լրիվ ապահովության, մշտապես ճշգրիտ տեղեկություններ ունենալ իրեն վստահված ստորաբաժանման սպառազինության, ռազմական տեխնիկայի և նյութական այլ միջոցների առկայության մասին, պարտավոր լինելով ժամանակին պահանջել և կազմակերպել նյութական միջոցների ստացումը և ենթականերին հանձնումը, իրեն ենթակա ստորաբաժանումում՝ ՀՀ N զորամասի ինժեներական ծառայության ինժեներասակրավորային վաշտում հսկողություն իրականացնել հակահրդեհային պահանջների կատարման նկատմամբ, պատասխանատու լինելով իրեն ենթակա ստորաբաժանումում հրդեհային անվտանգության պահանջների կատարման համար, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով, հիշյալ պարտականությունները չի կատարել, այդ թվում նաև` հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցներով ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտն ապահովելու ուղղությամբ: Արդյունքում, անզգուշությամբ առաջացրել է մարդու (մարդկանց) մահ», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Մասնավորապես, 2023 թվականի հունվարի 19-ին` կեսգիշերն անց, ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության սպան, հանդիսանալով նստեցման շրջանի պատասխանատու, սահմանված կարգի խախտմամբ, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի 1-ին փողոցի 20-րդ տուն հասցեում տեղակայված` վերոնշյալ ստորաբաժանման անձնակազմի համար նախատեսված կացարանում վառարանը վառել է ավտոբենզինով: Արդյունքում, կացարանում բռնկվել է հրդեհ: Հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցների բացակայության պատճառով կացարանում գտնվող զինծառայողների կողմից ոչ միայն հնարավոր չի եղել այն մարել, այլ նաև պահեստային ելքի բացակայության պայմաններում կոտրել կացարանի պատուհաններին ամրացված երկաթյա ճաղավանդակները և դուրս գալ այնտեղից: Դրա հետևանքով կացարանում հանգստի մեջ գտնվող, նույն վաշտի 15 պարտադիր ժամկետային զինծառայողներ մահացել են, իսկ սպան և չորս պարտադիր ժամկետային զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:21
24 Մայիսի 2023
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել, իմ ասածն ականջին օղ պիտի անի պարզապես. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել, իմ ասածն ականջին օղ պիտի անի պարզապես, հայտարարել է Փաշինյան. ՎԻԴԵՈ
19:33
24 Մայիսի 2023
Փաշինյանը հայտնեց, թե որ ընկերությունն է Հայաստան 1 տոննա կոկաին ներկրել (ՎԻԴԵՈ)
Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում հայտնեց, թե որ ընկերությունն է Հայաստան 1 տոննա կոկաին ներկրել. ՎԻԴԵՈ
15:52
24 Մայիսի 2023
Հրդեհ Նուբարաշենի աղբավայրում. ինչպիսի՞ն է օդի աղտոտվածության մակարդակը Երևանում
Իրականացվել են օդում աղտոտվածության չափումներ
14:48
24 Մայիսի 2023
Աստղաձոր համայնքի ղեկավարի պաշտոնեական անփութության արդյունքում համայնքին 10մլն. դրամի չափով վնաս է պատճառվել
Աստղաձոր համայնքի ղեկավարի պաշտոնեական անփութության արդյունքում համայնքին 10մլն. դրամի վնաս է պատճառվել
14:23
24 Մայիսի 2023
«Ուզում եմ նայել աչքերի մեջ»․ ԱԺ-ում թեժ իրավիճակ է (ՎԻԴԵՈ)
ԱԺ նիստում այսօր իրավիճակը կտրուկ սրվեց, քաշքշուկ սկսվեց ընդդիմադիր և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների միջև․ ՎԻԴԵՈ
13:09
24 Մայիսի 2023
Ի՞նչից էին թունավորվել Արտաշատի մանկապարտեզի երեխաները․ լաբորատոր փորձաքննության արդյունքները հրապարակվել են
Ի՞նչից էին թունավորվել Արտաշատի մանկապարտեզի երեխաները․ լաբորատոր փորձաքննության արդյունքները հրապարակվել են or
11:01
24 Մայիսի 2023
ԱՄՆ–ն նախատեսում է Հայաստանում կառուցել փոքր միջուկային ռեակտորներ
ԱՄՆ–ն դիտարկում է Հայաստանում և Եվրասիայի մյուս պետություններում փոքր մոդուլային միջուկային ռեակտորների կառուցման տարբերակը` հասնելով Ռուսաստանից և Չինաստանից այդ երկրների էներգետիկ անկախության ամրապնդման
09:37
24 Մայիսի 2023
Այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Ուշադրություն. ջրամատակարարումը կդադարեցվի 20 րոպեից
09:37
24 Մայիսի 2023
Գինու փառատոն՝ Կովկաս պանդոկի 20 ամյակի կապակցությամբ (ՎԻԴԵՈ)
Այս անգամ գինու սիրահարները հավաքվել էին Հանրապետության 82 հասցեում, ոչ միայն գինու համտեսի, այլև տոնելու սիրված պանդոկի 20 ամյակը: Կովկաս պանդոկը հիմնադրել են Ռոմիկ, Վահե և Վիգեն Բադալյանները. ՎԻԴԵՈ
20:11
23 Մայիսի 2023
Գայանե Հակոբյանի արդյունավետ պաշտպանության իրավական գործիքակազմն այլևս սպառված է. փաստաբանները հայտարարություն են տարածել
Փաստաբաններ Վահան Հովհաննիսյանը, Ռուբեն Մելիքյանը, Վահան Գևորգյանը հայտարարել են, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի արդյունավետ պաշտպանության իրավական գործիքակազմն այլևս սպառված է
19:07
23 Մայիսի 2023
24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
24-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
18:14
23 Մայիսի 2023
ԵՊՀ 15 ուսանող կստանա Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ և ուսման վարձի փոխհատուցում (ՎԻԴԵՈ)
Մայիսի 19-ին Բիբլոս Բանկ Արմենիան և Երևանի պետական համալսարանը կնքեցին համագործակցության հուշագիր, որի շրջանակում Բանկը կտրամադրի կրթաթոշակներ և ուսման վարձի փոխհատուցում բուհում սովորող և բարձր առաջադիմություն ցուցաբերած 15 ուսանողի. ՎԻԴԵՈ