14 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

01.03.2018, 11:34
14–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։
14 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի. /Նովոստի–Արմենիա/. 14–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ մարտի 2-ին ժամը 10։00-24։00-ն կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի՝ Վերին Շենգավիթ թաղամասի 2-րդ փողոցի և նրբանցքների ջրամատակարարումը։

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–