12 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

13.03.2025, 10:35
12–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
12 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ 12–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մարտի 13-ին ժամը 10:00-22:00-ն կդադարեցվի   Սեվան, Սեվանի 1-2 նրբ., Սմ. Զորավար փողոցների, Արշակունյաց Պող.   39/9 շենքի ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։