12 ժամ գազ չի լինի Երևանի կենտրոնի և վարչական շրջաններից մեկի մի շարք հասցեներում

12.05.2025, 10:29
Այսօր 12 ժամ գազ չի լինի Երևանի կենտրոնի և վարչական շրջաններից մեկի մի շարք հասցեներում
12 ժամ գազ չի լինի Երևանի կենտրոնի և վարչական շրջաններից մեկի մի շարք հասցեներում

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր 12 ժամ գազ չի լինի Երևանի կենտրոնի և վարչական շրջաններից մեկի մի շարք հասցեներում։ 

«Գազպրոմ Արմենիա» ընկերության հաղորդմամբ, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 12-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 21:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Տերյան, Կորյունի, Մաշտոցի, Ամիրյան, Նալբանդյան, Սայաթ-Նովայի, Ա. Պետրոսյան, Ա.Խանջյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Լուկաշին փողոցի, Շահումյան 16-րդ փողոցի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։

«Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները», – նշվում է հաղորդագրության մեջ։