ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում N26 երթուղին սպասարկող 12-մետրանոց ավտոբուսը կրկին կգործարկվի սեպտեմբերից մշտական հիմունքներով: Այդ մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց «Bus voyage» ընկերության տնօրեն Հովհաննես Մանուկյանը: Հիշեցնենք, որ ավտոբուսը պատկանում է տվյալ ընկերությանը:
Հուլիսին այն գործարկվեց որպես պիլոտային երթուղի և պետք է գործեր երկու շաբաթվա ընթացքում:
«Չնայած, որ 100-դրամանոց ուղեվարձը մեզ համար վնասով է, մենք մտադիր ենք արձակուրդային շրջանից հետո կրկին վերսկսել երթուղին` երևանցիների կարիքները բավարարելու նպատակով: Արդեն սեպտեմբերից այն կրկին կգործարկվի, բայց արդեն անսահմանափակ ժամկետով»,- ասաց նա:
Загружается новость ... "Лево"
Մանուկյանը հիշեցրեց, որ MAN Lion's City գերմանական ընկերության ավտոբուսն աշխատում է բացառապես դիզելով, ինչի հետևանքով ընկերության համար գործող ուղեվարձը կորստաբեր է:
Ընկերության տնօրենը միաժամանակ չի բացառել, որ երթուղին կարող է վերագործարկվել սեպտեմբերից շուտ, եթե մայրաքաղաքի տրանսպորտային ապահովման խնդիրներն ավելի լրջանան, և նրանց դիմի քաղաքապետարանը:
Երևանում հասարակական տրանսպորտի հետ կապված խնդիրներն օրեցօր վատթարանում է` երևանցիները ենթադրում են, որ երթուղայինների և ավտոբուսների թիվը նկատելիորեն կրճատվել է: Դրա պատճառով մարդիկ հաճախ ստիպված են երկար սպասել տրանսպորտի ժամանմանը: «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցմանն ի պատասխան Երևանի քաղաքապետարանից հավաստիացրել են, որ տրանսպորտային խնդիրները բացառապես կապված են վարորդների արձակուրդային շրջանի հետ և կարգավորվեն մինչև օգոստոսի 25-ը: -0-